Պ-18 ՌՏԿ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պ-18 «Թերեք»
P 18-2.jpg
Պ-18 ՌՏԿ-ն բացազատված վիճակում Գրեդինգ, Գերմանիա
Նշանակությունը շարժական, երկկորդինատ, հերթապահ ռեժիմի ՌՏԿ
Պետական պատկանելիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն
Արտադրող ОАО «ФНПЦ «НИИРТ»
Կոնստրուկտոր Ե. Վ. Բուխվալով
Շահագործման սկիզբը 1971
Շահագործման ավարտը շահագործման մեջ է
Կարգավիճակը շահագործման մեջ է
Commons-logo.svg  Կատեգորիան Վիքիպահեստում

Պ-18 «Թերեք» (ՌԴ ՊՆ ԳՀՀՎ ինդեքսը՝ 1РЛ131), ալիքի մետրային տիրույթի շարժական երկկոորդինատ ռադիոտեղորոշումային կայան։
Պ-18 ՌՏԿ-ի նախատիպ է հանդիսանում Պ-12ՆԱ ՌՏԿ-ն, որը հանդիսանում է ինքնաթիռների հեռավոր հայտնաբերման Պ-12 «Ենիսեյ» ՌՏԿ-ի արդիականացված տարբերակը։ Վերջինս մշակվել է 1954-1956 թվականներին՝ СКБ-197 հատուկ կոնստրուկտորական բյուրոյում (հետագայում ԴԳԱԿ «Նիժնի Նովգորոդի ռադիոտեխնիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ԲԲԸ[1]) գլխավոր կոնստրուկտոր Ե. Վ. Բուխվալովի ղեկավարությամբ։ Կայանը սպառազինության է ընդունվել 1956 թվականին և սերիականորեն արտադրվել «Վ. Ի. Լենինի անվան Նիժնի Նովգորոդի հեռուստացույցների գործարան»-ի կողմից (ներկայումս ОАО «НИТЕЛ»[2])։ 180 կՎտ իմպուլսային հզորության դեպքում Պ-12 ՌՏԿ-ն ապահովում էր մինչև 25 կմ բարձրությունների տիրույթում թռչող ինքնաթիռների հայտնաբերումը մոտավորապես 200 կմ հեռավորության վրա։
Պ-18-ը ստեղծվել է Պ-12-ի հիման վրա, փոփոխելով նրա սարքավորումների էլեմենտային բազան ինչպես նաև միաժամանակ զուգակցելով այն «Կրեմնիյ-2Մ» պետական պատկանելիության որոշման համակարգի հետ։ Հաջող փորձարկումների ավարտից հետո ՌՏԿ-ն 1971 թվականին դրվեց շահագործման Սովետական Բանակում։ Վերջին մատակարարումն իրականացվել է 2007 թ. ՌԴ համար։

Նշանակությունը և առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պ-18 ՌՏԿ-ն նախատեսված է իր հայտնաբերման գոտում՝ միջին և բարձր բարձրություններում թռչող օդային նշանակետերի հայտնաբերման, ընթացիկ կոորդինատների (ազիմուտ, թեք հեռավորություն) ինչպես նաև պետական պատկանելիության որոշման, նշանակետերի ուղեկցման և ռադիոտեղորոշումային ինֆորմացիայի ըստ նշանակության հաղորդման համար։

Առանձնահատկությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն Պ-12-ի, Պ-18-ը ապահովում է ավելի ճշգրիտ նշանացուցում օդային նշանակետերի խոցման վերգետնյա միջոցներին և յուրային կործանիչ ավիացիային։ Բացի այդ կայանն ունի բարելավված պաշտպանություն ռադիոէլեկտրոնային խանգարումներից։ 1979 թվականին Պ-18-ը համալրվեց նոր հարցուցիչով, որը տեղակայված է առանձին ինքնաշարժ ավտոմոբիլային բազայի վրա։ Լավ տեխնիկական բնութագրերը, շահագործման հարմարավետությունը, հուսալիությունն ու բարձր շարժունակությունը պայմանավորեցին Պ-18 ՌՏԿ-ի հանրաճանաչությունն ու մեծ պահանջարկը Ռուսաստանի ու արտասահմանյան զինված ուժերում։ ՌՏԿ-ի բոլոր սարքավորումները տեղակայված են երկու ավտոմոբիլից բաղկացած ինքնաշարժ բազայի վրա, որոնցից մեկի վրա տեղակայվում է սարքավորումային սրահը՝ ռադիոէլեկտրոնային տեխնիկայով ու օպերատորների աշխատատեղով, իսկ մյուսում՝ ալեհավաքա-կայմասյունային սարքը (ԱԿՍ)։ Ինքնաշխատ էլեկտրոսնուցման համար օգտագործվում են կցորդներում տեղակայված երկու ԱԴ-10 դիզելային ագրեգատները։ Բացի այդ, կա նաև դուրսբերովի շրջանային դիտարման ինդիկատոր, որը թույլ է տալիս կայանն աշխատացնել հեռու տեղակայված կառավարման կետից։

Հիմնական տեխնիկական բնութագրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իմպուլսային հզորությունը — 180 կՎտ
  • Հայտնաբերման հեռավորությունը ՄիԳ-21 տիպի ինքնաթիռի դեպքում (խանգարումների ժամանակ)։
  • ըստ նշանակետի բարձրության՝
500 մ վրա — մինչև 60 (40) կմ
10000 մ վրա — մինչև 180 (90) կմ
20000-27000 մ վրա — մինչև 260 (170) կմ
  • Ուղեկցվող նշանակետերի առավելագույն քանակը՝ 10 նշանակետ րոպեում
  • Տվյալների թարմացման պարբերականությունը 10 — 30 վրկ
  • Կոորդինատների որոշման ճշտությունը
ըստ հեռավորության — 1800 մ
ըստ ազիմուտի — 6°
  • Պասիվ խանգարումների ճնշման գործակից — 20 դԲ
  • Ապածավալման տևողությունը — 45 րոպե
  • Սպառվող հզորությունը — 10 կՎտ
  • Հաշվարկը — 5 հոգի
  • Միջին աշխատաժամանակը մինչև խափանումը — 100 ժամ

Արդիականացումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Պ-18 ՌՏԿ-ի արդիականացմամբ զբաղվում են ՌԴ-ում[2], ինչպես նաև Ուկրաինայում Պ-18 Մալախիտ[3], նշված արդիականացումները թույլ են տալիս ռադիոտեղորոշումային ինֆորմացիան ստանալ թվային տեսքով ինչը հնարավորություն է ընձեռում այդ ՌՏԿ-ները կիրառել զուգակցելով ղեկավարման ավտոմատ համակարգերի հետ։ Ինչի շնորհիվ զգալիորեն մեծանում են մշակվող ինֆորմացիայի ծավալները և փոքրանում մարդկային գործոնով պայմանավորված սխալանքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]