Չի վաճառվում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չի վաճառվում
Գրքի շապիկը
ՀեղինակԱրփի Ոսկանյան
Ժանրպատմվածք
Բնօրինակ լեզուհայերեն
Ստեղծման տարեթիվ1996-2016
Էջեր336
ԽմբագիրՀամբարձում Համբարձումյան
Կազմի հեղինակ«Անտարես» մեդիա հոլդինգ
ԵրկիրՀայաստան
Հրատարակման վայրԵրևան
ՀրատարակիչԱնտարես
Հրատարակման տարեթիվ2016
ԳՄՍՀ978-9939-51-887-9
ՀՏԴ891.19-32
ԳՄԴ84(5Հ)-44

«Չի վաճառվում», 2016 թվականին «Անտարես» հրատարակչության «XXI.» մատենաշարով հրատարակած Արփի Ոսկանյանի պատմվածքների ժողովածուն։ Խմբագիր՝ Համբարձում Համբարձումյան։ Շապիկի նկարը և հեղինակի դիմանկարը՝ Սոնա Աբգարյանի, շապիկի ձևավորումը՝ «Անտարես» մեդիա հոլդինգի։ 336 էջ։

Գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2016 թվականի փետրվարի 6-ին[1][2][3]։

Գրքի հանձնարարականը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքում տեղ գտած պատմվածքները 20 տարվա ժամանակահատված են ընդգրկում՝ ներկայացնելով հեղինակի անցած ճանապարհը ուշ պատանեկությունից մինչև միջին տարիք, այդ ճանապարհին տեղի ունեցած աշխարհայացքային, գեղագիտական, ոճական փոփոխությունները։ Միաժամանակ գրքում երևակվում է տվյալ ժամանակաշրջանի գրականության հետագիծը։

Բովանդակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ գալուստը
  • Կարմիր գլխարկով գայլը
  • Բալլադ երեքի մասին
  • Սպիտակ առավոտ
  • Այստեղ ապրել են
  • Երեք նկար
  • Քաղաքը
  • Արատավոր կապ
  • Պոպլավոկ
  • Անմոռանալի Սովետ
  • Չի վաճառվում
  • Մարգո տոտայի ոդիսականը
  • Հայրենիք, ընտանիք, հաղթանակ
  • Մինչև աքաղաղի կանչելը
  • Հետքը
  • Ողջերին թող թաղեն ողջերը
  • Սապատավոր լյառը
  • Նարդի
  • Մեր ոչ չաղ, ոչ էլ հայկական հարսանիքը
  • Բամբասանքն էր ի սկզբանե
  • Իսկական սիրուց ծնվում են նապաստակներ
  • Քաղաքական զբոսանք
  • Մարտի 2
  • Քոձություն արեք
  • Իմ անկախությունը
  • Երևանյան երազանքներ։ Ռեպորտաժ
  • Մազերի հեղափոխություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]