Չեխական առյուծ
«Չեխական առյուծ» (չեխ.՝ Český lev), Չեխական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակ, Չեխական Հանրապետության գլխավոր ամենամյա ազգային կինոմրցանակ։
Մրցանակը շնորհվում է 1993 թվականից։ Ժյուրին կազմված է Չեխական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մի քանի տասնյակ անդամներից (ՉԿՀԱ), որոնք գնահատում են ֆիլմերը, որոնց պրեմիերաները կայացած են լինում նախորդ տարում և անպայման պիտի համագործակցած լինեն չեխական կինոստուդիայի հետ։
Մրցանակաների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում հունվարի վերջին-փետրվարի սկզբին, հաղթողները պարգևատրվում են Սպիտակ չեխական առյուծի բյուրեղապակյա արձանիկով։
Առաջին ֆիլմը, որն ստացել է «Չեխական առյուծ» մրցանակը, եղել է ռեժիսոր Յան Հրժեբեյկի «Շնագայլերի ժամանակ» (1993) երաժշտական կատակերգությունը։ Յան Սվերակի «Կոլյա» (1996) դրամատիկ ֆիլմը հաղթող է դարձել վեց անվանակարգերում։
21-րդ «Չեխական առյուծ» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Պրահայի Rudolfinum համերգային սրահում 2014 թվականի փետրվարի 22-ին և հեռարձակվել «Česká televize»-ով[1]։
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լավագույն ֆիլմ
- Լավագույն ռեժիսոր
- Լավագույն սցենար
- Լավագույն օպերատորական աշխատանք
- Լավագույն երաժշտություն
- Լավագույն մոնտաժ
- Լավագույն ձայն
- Լավագույն դերասան
- Լավագույն դերասանուհի
- Երկրորդ պլանի լավագույն դերասան
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի
- Լավագույն բեմադրող նկարիչ
- Ամենաճանաչված ֆիլմ
- Լավագույն վավերագրական ֆիլմ
- Ֆիլմի լավագույն պաստառ
նաև՝
- Լավագույն արտասահմանյան ֆիլմ
- Լավագույն օրիգինալ սցենար
- Կինոքննադատների մրցանակ լավագույն գեղարվեստական ֆիլմի համար
- Կինոքննադատների մրցանակ լավագույն վավերագրական ֆիլմի համար
- Հանդիսատեսի համակրանք մրցանակ
- Բրդե առյուծ վատագույն ֆիլմի համար
«Լավագույն ֆիլմի» մրցանակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Ռեժիսոր |
---|---|---|---|
1993 | Շնագայլերի ժամանակ | Šakalí léta | Յան Հրժեբեյկ |
1994 | Շնորհակալություն բոլոր նոր առավոտների համար | Díky za každé nové ráno | Միլան Շտեյնդլեր |
1995 | Այգին | Záhrada | Մարտին Շուլիկ |
1996 | Կոլյա | Kolja | Յան Սվերակ |
1997 | Buttoners | Knoflíkáři | Պետր Զելենկա |
1998 | Պետք է սպանել Սեկալին | Je třeba zabít Sekala | Վլադիմիր Միկալեկ |
1999 | Հիմարի վերադարձը | Návrat idiota | Սաշա Գեդեոն |
2000 | Բաժանվեցինք մենք աշնանը | Musíme si pomáhat | Յան Հրժեբեյկ |
2001 | Ծղան | Otesánek | Յան Շվանկմայեր |
2002 | Սատանայի տարի | Rok ďábla | Պետր Զելենկա |
2003 | Ձանձրույթը Բռնոյում | Nuda v Brně | Վլադիմիր Մորավեկ |
2004 | Վեր ու վար | Horem pádem | Յան Հրժեբեյկ |
2005 | Երջանկության նման մի բան | Štěstí | Բոհդան Սլամա |
2006 | Ես ծառայում եմ Անգլիայի թագավորին | Obsluhoval jsem anglického krále | Յիրի Մենզել |
2007 | Փոքրիկ կապույտ աղջիկ | Tajnosti | Ալիս Նելլիս |
2008 | Կարամազովները | Karamazovi | Պետր Զելենկա |
2009 | Խնամակալ | Protektor | Մարեկ Նայբրտ |
2010 | Քայլել շատ արագ | Pouta | Ռադիմ Շպաչեկ |
2011 | Ծաղիկների կոկոնները | Poupata | Զդենեկ Յիրասկի |
2012 | Ստվերում | Ve stínu | Դավիդ Օնդրիչեկ |
2013 | Այրվող թփեր (3 մաս) | Hořící keř | Ագնիեսկա Հոլանդ |
2014 | Ելք | Cesta ven | Պետր Վացլավ |
2015 | Օձերի եղբայրություն | Kobry a užovky | Յան Պրուշինովսկի |
«Լավագույն ռեժիսորի» մրցանակիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ռեժիսոր | Ֆիլմի անվանում (հայերեն) | Ֆիլմի անվանում (բնօրինակ) |
---|---|---|---|
1993 | Յան Հրժեբեյկ | Շնագայլերի ժամանակ | Šakalí léta |
1994 | Միլան Շտեյնդլեր | Շնորհակալություն բոլոր նոր առավոտների համար | Díky za každé nové ráno |
1995 | Մարտին Շուլիկ | Այգին | Záhrada |
1996 | Յան Սվերակ | Կոլյա | Kolja |
1997 | Պետր Զելենկա | Buttoners | Knoflíkáři |
1998 | Վլադիմիր Միկալեկ | Պետք է սպանել Սեկալին | Je třeba zabít Sekala |
1999 | Սաշա Գեդեոն | Հիմարի վերադարձը | Návrat idiota |
2000 | Յան Հրժեբեյկ | Բաժանվեցինք մենք աշնանը | Musíme si pomáhat |
2001 | Յան Սվերակ | Մուգ կապույտ աշխարհ | Tmavomodrý svět |
2002 | Պետր Զելենկա | Սատանայի տարի | Rok ďábla |
2003 | Վլադիմիր Մորավեկ | Ձանձրույթը Բռնոյում | Nuda v Brně |
2004 | Յան Հրժեբեյկ | Վեր ու վար | Horem pádem |
2005 | Բոհդան Սլամա | Երջանկության նման մի բան | Štěstí |
2006 | Յիրի Մենզել | Ես ծառայում եմ Անգլիայի թագավորին | Obsluhoval jsem anglického krále |
2007 | Յան Սվերակ | Դատարկներ | Vratné lahve |
2008 | Պետր Զելենկա | Կարամազովները | Karamazovi |
2009 | Մարեկ Նայբրտ | Խնամակալ | Protektor |
2010 | Ռադիմ Շպաչեկ | Քայլել շատ արագ | Pouta |
2011 | Զդենեկ Յիրասկի | Ծաղիկների կոկոնները | Poupata |
2012 | Դավիդ Օնդրիչեկ | Ստվերում | Ve stínu |
2013 | Ագնիեսկա Հոլանդ | Այրվող թփեր | Hořící keř |
2014 | Պետր Վացլավ | Ելք | Cesta ven |
2015 | Յան Պրուշինովսկի | Օձերի եղբայրություն | Kobry a užovky |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Czech Lion Nominations Announced by New Management». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.