Jump to content

Չեզոքացման ռեակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չեզոքացման ռեակցիա, չեզոքացում, թթվի հատկություններ ունեցող նյութերի և հիմքի հատկություններ ունեցող նյութերի միջև ընթացող քիմիական ռեակցիա, որի հետևանքով այդ նյութերը կորցնում են թթուներին ու հիմքերին բնորոշ հատկությունները։ Առավել բնորոշ է ուժեղ թթուների և ուժեղ հիմքերի ջրային լուծույթներում հիդրոնիում և հիդրօքսիդ իոնների միջև ընթացող ռեակցիան, որի հետևանքով առաջանում են ջրի մոլեկուլներ՝ Н2Օ++0Н-=2Н2Օ։

Համարժեք քանակներով ուժեղ թթվի և ուժեղ հիմքի Չեզոքացման ռեակցիայի հետևանքով լուծույթում այդ իոնների կոնցենտրացիաները դառնում են մաքուր ջրում նրանց հավասարակշռային կոնցենտրացիաներին հավասար (20 °C-ում մոտ 10-7 գիոն/ւ, рН≈7)։ Թույլ թթուների և ուժեղ հիմքերի (նաև ուժեղ թթուների և թույլ հիմքերի) միջև ընթացող չեզոքացման ռեակցիան զգալիորեն դարձելի է՝ տեղի չի ունենում հիմքի (թթվի) լրիվ չեզոքացում, լուծույթի ջրածնական ցուցիչը (pH) մոտենում է, բայց չի հավասարվում 7-ի։ Ոչ ջրային պրոտոլիտային (պրոտոններ՝ Н+ ընդունելու կամ տալու ընդունակ լուծիչներ) լուծույթներում թթվի և հիմքի չեզոքացումն ավարտվում է, երբ սոլվատացված ջրածին իոնների կոնցենտրացիան հավասարվում է մաքուր լուծիչում այդ իոնների կոնցենտրացիային։ Չեզոքացման ռեակցիան ոչ պրոտոլիտային լուծույթներում հանգեցնում է կատիոնների կամ անիոնների մաքուր լուծիչին բնորոշ կոնցենտրացիային։

Չեզոքացման ռեակցիաները կիրառվում են քիմիական արդյունաբերության մեջ և քիմիական աշխատանոցներում, նաև արտադրական և կենցաղային թափոնները վերամշակելիս։ Չեզոքացման ռեակցիաները ընկած են քիմիական վերլուծության չեզոքացման եղանակների հիմքում։

Լուծույթում թթվի պարունակությունը որոշելու համար այն տիարում են հիմքի (օրինակ, NaOH, КОН) հայտնի կոնցենտրացիայի լուծույթով, հիմքի պարունակությունը որոշելու համար՝ թթվի (օրինակ, НС1, H2S04) լուծույթով։ Սովորաբար օգտագործում են թթվի և հիմքի ջրային լուծույթները, հազվադեպ՝ նրանց լուծույթները օրգանական լուծիչներում։ Տիտրման վերջնակետը որոշում են ինդիկատորների, պղտոր ու գունավոր լուծույթները տիտրելիս՝ վերչուծության էւեկտրաքիմիական եղանակների միջոցով։ չեզոքացման Եղանակներ կիրառում են քիմիական արդյունաբերության մեջ, այլ արտադրություններում՝ քիմիական վերահսկողության համար և հետազոտական աշխատանքներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 687