Ուրբաթօրյա ապուրի բաշխումը (նկար)
Ուրբաթօրյա ապուրի բաշխումը | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդգար Շահին |
գտնվում է | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հավաքածու | Հայաստանի ազգային պատկերասրահ |
հիմնական թեմա | ներկայացնում է բանվորի անելանելի վիճակը |
Ծանոթագրություններ |
Ուրբաթօրյա ապուրի բաշխումը, Էդգար Շահինի նկարներից, Հրապարակում հավաքված է ծերանոցների բազմությունը՝ սպասելով մի ափսե ապուրի։ Խորաթափանց նկարիչը չի բավարարվել ընչազուրկներին միայն հեռվից նայելով։ Նա շփվել է նրանց հետ, ճանաչել, վերապրել է նրանց կյանքը, զգացել թշվառների դրության ահավորությունը։ Կոմպոզիցիայի հմուտ վարպետ, հոգեբան նկարիչը բանվորին պատկերել է ակնթարթային շարժման մեջ, որ նրա և բազմության մեջ պահպանում է կենդանի կապ։ Հանձին այդ բանվորի՝ տեսնում ենք ոչ թե վիճակին համակերպված հնազանդ մարդու, այլ բողոքողի, դատապարտողի, որը պատրաստ է պայքարել թշվառությունը ծնող չարիքի դեմ
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմությունից առանձնացված է մի բանվոր, որի կերպարում կենտրոնացված են իր բախտակիցների հոգեկան ապրումները, որոնց այնտեղ է բերել իրենց անելանեի վիճակը։ Այդ հուժկու տղամարդը, հավանաբար գործազուրկ բանվոր, զայրույթը դեմքին, վրդովված, թվում է բողոքի կենդանի մարմնավորում՝ խորհրդանշելով հրապարակի եռուզեռի մեջ գտնվող բազմությունը։ Նրա հոգում թանձրացած զայրույթը, որպիսին հատուկ է գործազուրկ, անոթի, անհեռանկար կացության մեջ գտնվող մարդու հոգեբանությունը, պատրաստ է վերածվելու ահեղ պոռթկումի։
Մշակման տեխնիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիրառելով չոր ասեղի տեխնիկա՝ որին կատարելապես հմտացել է, Շահինը ստեղծել է կենդանի, արտահայտիչ կերպար։ Գծերի պլաստիկ արտաբերումներով պատկերված բանվորի հնամաշ զգեստների մեջ նույնպես զգացվում է ֆիզիկապես հյուծված այդ մարդու տձևացած մարմինը։ Ասեղը Շահինի ձեռքում հնազանդ է, ինչպես մատիտը՝ ստեղծելով բազմերանգ գծերի հյուսվածք[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ կերպարվեստի պատմություն, Ե․Մարտիկյան, Երևան, 1987