Jump to content

Որբը (բալլադ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Որբը
Ժանրբալլադ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
ՎիքիդարանՈրբը

Որբը, բալլադ, որը գրել է Հովհաննես Թումանյանը։ Բալլադի ծագումը ժողովրդական է[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թումանյանը բալլադի սյուժեն վերցրել է Գարեգին Սրվանձտյանի կողմից գրի առած Սըհակ թռչունի մասին ավանդությունից[2]։ Թումանյանը պահել է ժողովրդական բնագրի սյուժեն, բայց կատարել է մի քանի փոփոխություններ, օրինակ`, եղբորը հափշտակող արծվի կամ գազանի փոխարեն նրա մշակած բալլադում առկա է քրոջը առևանգելու եկած թուրքի կերպարը։ Դրանով հեղինակը նոր իմաստ է տվել նյութին։

Գրության ճշգրիտ թվականն անհայտ է։

Ինքնագիրը չի պահպանվել։

Թումանյանի ընտանիքի արխիվում պահվում են բալլադի մի քանի պատառիկներ։ Նման հատվածներ պահվում են նաև Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում, որոնք հրապարակել է Ա. Ինճիկյանը։

Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Թումանյանի ֆոնդում պահվում է «Թատրոն» պարբերականի հեղինակի սեփական օրինակը, որի վրա նա շատ ուղղումներ և փոփոխություններ է կատարել։

Ավանդությունը նաև օգտագործվել է Թումանյանի «Հին կռիվը» պոեմում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքը տեսնում է մի աղջկա, որը շատ գեղեցիկ էր. նա սիրահարվում է աղջկան և ուզում է նրան իր հարեմը տանել։ Երբ փորձում է առևանգել աղջկան, նրա եղբայրը` Սըհակը պաշտպանում է քրոջն ու մենամարտում է թուրքի հետ։ Աղջիկը, տեսնելով, որ չի կարողանում փախչել թուրքից, աստծուց խնդրում է իրեն թռչուն դարձնել։ Աստված լսում է նրան և կատարում ցանկությունը։

Տպագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ «Որբ թռչունը» վերնագրով և «Ժողովրդական ավանդություն» ենթավերնագրով հրապարակվել է 1899 թվականին, «Թատրոն» պարբերականումի 6-րդ համարի 87-88 էջերում։ Տողատակում եղել է հետևյալ ծանոթագրությունը. «Ծոտ կոչված թռչուն է, որ գիշերները տխուր ձայն է տալիս. ասես թե Սըհակ է կանչում»։ Այնուհետև վերամշակված տարբերակով և «Հայ ժողովրդական ավանդություն» ենթավերնագրով տպագրվել է Թիֆլիսում լույս տեսնող «Հորիզոն» գրական հանդեսի 41-43 էջերում, տողատակի հետևյալ ծանոթագրությամբ` «Գիշերահավի ցեղից մի փոքրիկ թռչուն է, որը գիշերները տխուր ձեն է տալիս, ժողովուրդը որբ է անվանում»։ Տպագրվել է նաև Երկերի ժողովածու I հատորի 290-291 էջերումա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 557.
  2. Գ. Սրվանձտյանց, Համով-հոտով, Կ. Պոլիս, 1884, էջ 189