Ոչ ակորդային հնչյուններ
Սովորաբար երաժշտական շարադրության մեջ տարբերում թն մեղեդին և նրա ակորդային (հարմոնիկ) նվագակցությունը` ակոմպանեմենտը։
Մեղեդիի ամեն մի հնչյուն կարող է լինել ակորդային կամ ոչ ակորդային։
Հիմնական, տերցիային, կվինտային, սեպտիմային և, վերջապես, նոնային հնչյունները հանդիսանում են ակորդային։ Ոչ ակորդային է ամեն մի այլ հնչյուն, որ չի մտնում տվյալ պահին հնչող ակորդի կազմի մեջ։ Սակայն, երբեմն մեղեդիի զարգացումը հիմնվում է միայն ակորդային հնչյունների վրա։ Օրինակ XVIII դարի և XIX դարի սկզբի երաժշտությանը բնորոշ մեղեդիների զգալի մասը կառուցված է միայն ակորդային հնչյունների շարադրանքով։ Սակայն հաճախ մեղեդին հյուսվում է ակորդային և ոչ ակորդային հնչյունների կապակցված հաջորդականությունից։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հապաղում հնչյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հապաղումը ոչ ակորդային հնչյուն է տակտի ուժեղ (կամ համեմատաբար ուժեղ) մասում. նա ուշացնում է ըստ բարձրության հարևան ակորդային հնչյունի հանդես գալը, որ սովորաբար հանդիպում է անմիջապես հապաղումից հետո։ Բացի հապաղումից մնացած ոչ ակորդային հնչյունները հանդես են գալիս տակտի թույլ մասում։
Անցողիկ հնչյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անցողիկ հնչյունը աստիճանական շարժումով անցում է վեր կամ վար` երկու տարբեր ակորդային հնչյունների միջև։
Օժանդակ հնչյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օժանդակ հնչյունը աստիճանական շարժումով, ներքևից կամ վերևից, միացնում է որևէ ակորդային հնչյուն իր կրկնողության հետ։
Կանխիկ հնչյուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանխիկը (ռուս.՝ предъем) հանդես է գալիս որպես հաջորդող ակորդից վերցված հնչյուն (տակտի թույլ մասում)։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ի.Դուբովսկի, Ս. Եվսեև, Ի. Սպոսոբին, Վ. Սոկոլով, Հարմոնիայի դասագիրք, Երևան, 1978, Էջ 12-13, 13-15