Շտատոլ
Շտատոլ[1], էրզյանյան ծիսական մոմ, տեղադրված է փայտե փորագրված աշտանակում։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Շտատոլ» բառը էրզյանական լեզվից թարգմանությամբ նշանակում է մոմ։ Մոմերը, որոնք օգտագործվում են ծեսի ժամանակ, նաև անվանում են «էրզյանյան շտատոլ» կամ «նախնիների մոմ»[2][3]։
«Շտատոլ» բառը կա Վլադիմիր Դալի «Կենդանի վելիկոռուսերենի բացատրական բառարան»-ում[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավանդական շտատոլը ունեցել է 3,5 վերշոկ բարձրություն և 1,5՝ լայնություն։ Բոլոր մոմերը կազմել են շուրջ մեկ ֆունտ։ Պատրույգը պատրաստված է վուշե թելից։ Մոմի մեջտեղում կապված է սրբիչ՝ ասեղնագործ ծայրերով։ Աշտանակը պատրաստված է փայտից և ունի նեղ զամբյուղի կամ տակառի ձև[3]։
Էրզյանյան տոնի ժամանակ պատրաստվում է շատ ավելի մեծ մոմեր, բարձրությունը կարող է հասնել մինչև 2 մետր, տրամագիծը՝ 40 սմ, իսկ քաշը՝ 165 կգ[4]։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտատոլը կիրառվում է ընտանեական կամ տոհմական աղոթքների ժամանակ, նաև նախաքրիստոնեական ժամանակներում։ Այրվող մոմը խորհրդանշում է կյանքը և կապվում է Համաշխարհային ծառի պատկերի հետ[3]։
Շտատոլի այրումը ուղեկցվում է ժամանակակից ոչ ալգլիախոսության հետևորդների արարողությամբ Մորդովիայում[2]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Շտատոլ» անվանումը կրում է Սարանսկի ազգային թատրոնում տեղի ունեցող ֆեստիվալը և ուգրոֆիննական ժողովրդին նվիրված ռուսական մուլտիմեդիայի պրոեկտը Մոսկվայում[5][6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Фасмер М. Этимологический словарь русского языка: Пер. с нем. (с доп.). — М.: Прогресс, 1973. — Т. 4. — 855 с.
- ↑ 2,0 2,1 Тютина О. С., Саберов Р. А. Особенности проведения национальных обрядовых праздников мордвы на примере Всеэрзянского моления (Эрзянь Раскень Озкс) // Colloquium heptaplomeres : журнал. —Нижний Новгород, 2016. — № 3. — ISSN 2312-1696.
- ↑ 3,0 3,1 3,2 Абрамова Т. А., Спиридонова Ю. Н. Роль родового коллектива в обрядовости финно-угорских народов // Juvenis scientia : журнал. —СПб., 2017. — № 6. — С. 52—55. — ISSN 2414-3790.
- ↑ Николай Аношкин (2015 թ․ նոյեմբերի 26). «Раськень Озкс в Большеигнатовском районе Мордовии». Голос эрзи (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «На фестиваль «Штатол» в Саранск приедут театры из Дагестана и Татарстана». МордовМедиа (ռուսերեն). 2019 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «В Москве представят мультимедийный проект "Штатол"». Голос эрзи (ռուսերեն). 2015 թ․ սեպտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 20-ին.