Շիկոցու
Շիկոցու | |
---|---|
Տեսակ | լիճ |
Երկիր | Ճապոնիա |
Վարչատարածք | Տիտոսե |
ԲԾՄ | 247 մետր |
Շրջանագծի երկարություն | 40,4 կմ |
Մակերես | 78,48 կմ² (հունվարի 1, 2021)[1] |
Ծավալ | 20 900 000 000 մ³ |
Ջրի պահման ժամանակ | 51,2 տարի[2] |
Ավազանի տարածք | 223 կմ² |
Ավազանի երկիր | Ճապոնիա |
Լճից հոսող գետ | Chitose River? |
Անվանված է | Chitose River? |
Շիկոցու (ճապ.՝ 支笏湖), խառնարանային լիճ Ճապոնիայում[3], որը տեղակայված է Հոկայդո կղզու հարավարևմտյան մասի Շիկոցու Տոյա ազգային պարկի տարածքում[3]։
Նկարագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիկոցուն ծովի մակարդակից տեղակյաված է 248 մետր բարձրության վրա[3][4]։ Լիճը մեծությամբ Ճապոնիայի ութերորդ լիճն է, ունի 78,76 կմ² տարածք[3]։ Լճի խորությունը հասնում է 363 մետրի[3], միջին խորությունը կազմում է 265,4 մետր[3], լիճը խորությամբ երկրորդն է Ճապոնիայում[3]՝ Տաձավա լճից հետո։ Շիկոցուի առափնյա գծի երկարությունը կազմում է 40 կմ[5]։
Լիճ են թափվում չորս գետեր՝ Օկոտամպե, Ֆրենայ, Նինալ, Բիֆուե անուններով[3]։ Լճից սկիզբ է առնում Տիտոսե գետը[3] (Իսիկարիի վտակ)։ Լճի մոտակայքում գտնվում են Էնիվա և Տարումաե հրաբուխները[3]։ Լճի հյուսիսային ափին տեղակյաված է Հորոբինայ գյուղը, իսկ արևելյան ափին՝ Մորապու և Կոհան բնակավայրերը։
Շիկոցուն Ճապոնիայի ամենահյուսիսային լճերից մեկն է, որը ձմռան չի սառում[6]։
Շիկոցու լճի անունը ծագում է այնու լեզվի «շիկոտ» բառից, որը նշանակում է «մեծ իջվածք»[3]։
Շիկոցուն Հոկայդոյում հայտնի զբոսաշրջային օբյեկտ է[7]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոյա լիճ։
- Շիկոցու Տոյա (ազգային պարկ)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Նավակներ լճափին
-
Ափամերձ Մորապու լեռ
-
Տեսարան դեպի լիճը
-
Տեսարան դեպի Էնիվա հրաբուխը
-
Շիկոցուի լճափը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.gsi.go.jp/KOKUJYOHO/MENCHO/backnumber/GSI-menseki20210101.pdf — Geospatial Information Authority of Japan. — P. 78.
- ↑ http://wldb.ilec.or.jp/Details/Lake/ASI-16
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 公益社団法人 日本水産資源保護協会. «Ⅱ章 支笏湖をとりまく環境の現状と変遷» (PDF) (ճապոներեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «SHIKOTSU Caldera» (անգլերեն). 2012 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «― 支笏湖学のすすめ その10 ― 北海道地質調査業協会 技術アドバイザー 若松 幹男» (PDF) (ճապոներեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ qurik_jan (2017 թ․ մարտի 9). «Япония, Хоккайдо восток». Беспокойная. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
- ↑ «Озеро Сикоцу / Хоккайдо». visitjapan.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- World Lakes Database: Shikotsu-ko (անգլ.)
- Volcano World: Shikotsu (անգլ.)
- Shikotsu-ko Visitor Centre (ճապ.)
- Shikotsu-ko Onsen-Ryokan Association Արխիվացված 2017-12-19 Wayback Machine (ճապ.)
- Shikotsu Caldera - Geological Survey of Japan (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիկոցու» հոդվածին։ |
|