Շերտավորություն
Շերտավորություն, ապարների դասավորություն միմյանց վրա տեղադրված շերտերի ձևով, որոնք տարբերվում են միներալային կազմությամբ, գույնով, ապար կազմող մասնիկների առանձնահատկություններով և այլն։
Ապարների շերտավորություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերտավորությունը ապարների կարևոր հատկանիշներից է և բնորոշ է հատկապես նստվածքային ապարներին։ Շերտային միավորները (շերտեր, շերտիկներ) սովորաբար միմյանցից անջատվում են բաժանման քիչ թե շատ ցայտուն արտահայտված հարթություններով։ Տարբերում են ապարների շերտավորության երկու տիպ՝ նստվածքային հաստվածքների շերտավորություն և շերտի ներքին շերտայնություն։
Շերտի ներքին շերտայնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերտի ներքին շերտայնության դեպքում շերտիկները տարբերվում են ապար կազմող բաղադրամասերի կառուցվածքով և միներալային կազմությամբ։
Շերտայնությունը կախված նստվածքաձևավորող գործոնից
[խմբագրել | խմբագրել կոդը]Կախված նստվածքաձևավորող գործոնից՝ շերտայնությունը շերտիկների ձևով և դիրքով կարող է լինել հորիզոնական, շեղ, ալիքավոր և փոխանցիկ։
Հորիզոնական շերտայնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հորիզոնական շերտայնությունը առաջանում է հանդարտ ջրերում, հաճախ կապված է կլիմայի սեզոնային տատանումների հետ։
Շեղ շերտայնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեղ շերտայնությունը ձևավորվում է տարբեր հոսանքներով։
Ալիքավոր շերտայնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիքավոր շերտայնությունը ձևավորվում է ջրերի ալիքավոր շարժումներով։
Ապարների շերտայնության ծագումնային տիպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերում են ապարների շերտայնության մի քանի ծագումնային տիպեր՝ էոլային, գետային, ժամանակավոր հոսքերի, լճային, դելտային, ծովային հոսանքների և այլն։
Շերտայնության պատճառները
[խմբագրել | խմբագրել կոդը]Շերտայնության գլխավոր պատճառներ են երկրակեղևի տատանումները, մասամբ՝ երկրաշարժերը, նստվածքների նշանակալից սահքերը և այլն։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 489)։ |