Շերտավորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Triassic Utah.JPG

Շերտավորություն, ապարների դասավորություն միմյանց վրա տեղադրված շերտերի ձևով, որոնք տարբերվում են միներալային կազմությամբ, գույնով, ապար կազմող մասնիկների առանձնահատկություններով և այլն։

Ապարների շերտավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերտավորությունը ապարների կարևոր հատկանիշներից է և բնորոշ է հատկապես նստվածքային ապարներին։ Շերտային միավորները (շերտեր, շերտիկներ) սովորաբար միմյանցից անջատվում են բաժանման քիչ թե շատ ցայտուն արտահայտված հարթություններով։ Տարբերում են ապարների շերտավորության երկու տիպ՝ նստվածքային հաստվածքների շերտավորություն և շերտի ներքին շերտայնություն։

Limestoneshale7342.jpg

Շերտի ներքին շերտայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերտի ներքին շերտայնության դեպքում շերտիկները տարբերվում են ապար կազմող բաղադրամասերի կառուցվածքով և միներալային կազմությամբ։

Շերտայնությունը կախված նստվածքաձևավորող գործոնից[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված նստվածքաձևավորող գործոնից՝ շերտայնությունը շերտիկների ձևով և դիրքով կարող է լինել հորիզոնական, շեղ, ալիքավոր և փոխանցիկ։

Հորիզոնական շերտայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորիզոնական շերտայնությունը առաջանում է հանդարտ ջրերում, հաճախ կապված է կլիմայի սեզոնային տատանումների հետ։

Շեղ շերտայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեղ շերտայնությունը ձևավորվում է տարբեր հոսանքներով։

Ալիքավոր շերտայնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիքավոր շերտայնությունը ձևավորվում է ջրերի ալիքավոր շարժումներով։

Ապարների շերտայնության ծագումնային տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերում են ապարների շերտայնության մի քանի ծագումնային տիպեր՝ էոլային, գետային, ժամանակավոր հոսքերի, լճային, դելտային, ծովային հոսանքների և այլն։

Շերտայնության պատճառները[խմբագրել | խմբագրել կոդը]

Շերտայնության գլխավոր պատճառներ են երկրակեղևի տատանումները, մասամբ՝ երկրաշարժերը, նստվածքների նշանակալից սահքերը և այլն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 489 CC-BY-SA-icon-80x15.png