Նվենի ծիածանագույն
Նվենի ծիածանագույն | ||||||
---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||
|
||||||
Լատիներեն անվանում | ||||||
Eucalyptus deglupta | ||||||
Հատուկ պահպանություն | ||||||
Նվենի (էվկալիպտ) ծիածանագույն (լատին․՝ Eucalyptus deglupta), նվենիների տեսակ է։
Տարածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նվենիների միակ տեսակն է, որ վայրի վիճակում տարածված է միայն հյուսիսային կիսագնդում[1]։ Հիմնականում տարածված են Նոր Բրիտանիայի, Նոր Գվինեաի, Սերամի, Սուլավեսիի, Մինդանաոյի և մոտակա այլ փոքրիկ կղզիներում։
Հանդիպում է խոնավ կղզիներում, ծովից 1800 մետր բարձրության վրա[2]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծիածանագույն Նվենին հասնում է 75 մետր բարձրության, բնի հաստությունը՝ 2.4 մետրի[3]։
Մյուս նվենիներից տարբերվում է բնի բազմագույն կեղևով։ Սկզբում կեղևն ունենում է վառ կանաչ գույն։ Հետագայում հասունանալով ձեռք է բերում կապույտ, մանուշակագույն, նարնջագույն և մուգ կարմրագույն երանգներ։ Հասուն ծառերի մոտ կեղևն ամբողջությամբ ծիածանագույն է, որտեղից էլ առաջացել է նրա անվանումը[4][5]։ Ընդ որում կեղևի գունավորումը մշտապես փոփոխվում է[6]։
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա արտասովոր տեսքի պատճառով, որպես դեկորատիվ բույս, լայն տարածում ունի արևադարձային և հաճախ նաև մերձարևադարձային գոտում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Радужный эвкалипт: Самое яркое дерево на планете
- ↑ «A tree species reference and selection guide. Eucalyptus deglupta». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Радужный эвкалипт
- ↑ Garner, LariAnn. «Under the Rainbow» (pdf). Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 10-ին.
- ↑ David Webster Lee (2007). Nature's palette: the science of plant color. University of Chicago Press. Վերցված է 2011 թ․ ապրիլի 22-ին.
{{cite book}}
: Unknown parameter|[age=
ignored (օգնություն) - ↑ «Радужный эвкалипт. Дерево всех цветов радуги». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվենի ծիածանագույն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նվենի ծիածանագույն» հոդվածին։ |
|