Jump to content

Նյու Քի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Նյու Քի
անգլ.՝ New Quay/վալլիերեն՝ Cei Newydd
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀամայնքCeredigion?
Բնակչություն891 մարդ (2021)[1]
Փոստային դասիչSA45
Պաշտոնական կայքnewquay-westwales.co.uk
Նյու Քի (Միացյալ Թագավորություն)##
Նյու Քի (Միացյալ Թագավորություն)

Նյու Քի (անգլ.՝ New Quay, վալլիերեն՝ Cei Newydd - «Նոր նավահանգիստ»), փոքր ծովափնյա քաղաք է Մեծ Բրիտանիայի Ուելս նահանգի Կերեդիգիոն կոմսությունում, որի բնակչությունը կազմում է մոտ 1200 մարդ։ Գտնվում է Քարդիգանի ծոցի ափին։ Քաղաքն ունի ծովախորշ և մեծ ավազոտ լողափ, ըստ այդմ հանրաճանաչ հանգստավայր է սըրֆինգի և ձկնորսության համար[2]։

Զբոսաշրջիկություն և տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգստացողների համար հիմնական գրավչությունն այստեղ գեղատեսիլ նավահանգիստն ու ավազոտ ափն է, ինչպես նաև դելֆիններին տեսնելու հնարավորությունը, որոնք ապրում են Կարդիգանի ծոցում։ Քաղաքում կա ժառանգության և վայրի բնության ծովային կենտրոններ, ինչպես նաև խանութներ և ռեստորաններ։ Նյու Քիից ոչ հեռու գտնվում է Ուելսի ամենամեծ մեղվաբուծարանը, որտեղ կարելի է գնել մեղր, մեդովուխան և մեղրամոմ։ Քաղաքի շրջակայքում կան պարկեր և ավտոկայանատեղեր։

Քարդիգանի ամենամյա ռեգատան անցկացվում է 1870-ական թվականներից ի վեր և այժմ ներառում է նաև ծովափնյա մրցումներ (լող, թիավարում և այլն) և նավակների ու նավերի մրցարշավ[3]։

Զբոսաշրջային բիզնեսից բացի բնակչությունը զբաղվում է ձկնորսությամբ և ձկնարտադրությամբ։

Տեղական միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացի խանութներից, բանկերից, ռեստորաններից և պանդոկներից, Նյու Քին ունի մեծ տարրական դպրոց, վիրաբուժության բաժանմունք և փոքրիկ գրադարան։

Քաղաքն ունի նաև հրշեջ կայան և RNLI կայան՝ երկու փրկարար նավով[4]։

Հասարակական տրանսպորտը կանոնավոր կապեր է ապահովում Աբերայրոնի, Քարդիգանի և Աբերիստուիտի հետ։

Կապեր Դիլան Թոմասի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյու Քին Ուելսի այն եզակի վայրերից մեկն է, որը կապված է գրող Դիլան Թոմասի հետ, որն այստեղ ապրել էր 1944-ի սեպտեմբերից մինչև 1945-ի մայիսը[5]։ Ըստ այդմ, քաղաքը համարվում է Llareggub գյուղի նախատիպը, որը նշվում է Թոմասի «Կաթնային անտառի ստվերի տակ» արձակում[6]։

«Արգելված սեր» ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Նյու Քիի շրջակայքում։ Ֆիլմը պատմում է Դիլան Թոմասի, նրա կնոջ՝ Քեյթլին Մակնամարայի և նրանց ընկերների՝ Կիլիկովներ ամուսնական զույգի մասին[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Parish Profiles // 2021 United Kingdom censusOffice for National Statistics.
  2. New Quay, West Wales on beautiful Cardigan Bay — Holiday Cottages, Caravans, Wildlife, Walks, History, Pubs, Restaurants and local Services(չաշխատող հղում)
  3. «Cardigan Bay Regatta in its 126th year». New Quay Yacht Club. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 4-ին.
  4. «New Quay Fleet». RNLI. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին.
  5. BBC Wales — Arts — Dylan Thomas — New Quay
  6. See pp285-313 in D N Thomas (2004)Dylan Remembered 1935-53, vol 2, Seren, as well as published articles collected at http://undermilkwood.webs.com Արխիվացված 2021-02-27 Wayback Machine
  7. The Edge of Love (2008) — Filming locations
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նյու Քի» հոդվածին։