Նիկոլա Լետենի եկեղեցի
Նիկոլա Լետենի եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի և տեսարժան վայր |
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա |
Տեղագրություն | Մավրովո և Ռոստուշա |
Դավանանք | Մակեդոնական ուղղափառ եկեղեցի |
Թեմ | Q15881544? |
Հիմնական ամսաթվերը | 1850 |
Նվիրված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
Անվանված | Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի |
Հիմնադրված | 1850 |
Submerged church of St. Nicholas (Mavrovo) Վիքիպահեստում |
Նիկոլա Լետենի եկեղեցի[1] (մակեդոներեն՝ Црква „Св. Никола Летен“), լքված ուղղափառ եկեղեցի Հյուսիսային Մակեդոնիայի Մավրովո և Ռոստուշ համայնքի Մավրովո գյուղում։ 1953 թվականին մասամբ ջրասույզ է եղել Մավրովոյի ջրամբարի ջրերով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եկեղեցին կառուցվել է 1850-1857 թվականներին՝ Գորնա Ռեկայի վարպետների կողմից։ Տաճարում գտնվել է մարմարե զոհասեղան, արժեքավոր սրբապատկերներ՝ ստեղծված Դիչո Զոգրաֆի կողմից[2]։ 1925 թվականին տաճարին կից կառուցվել է զանգակատուն, որի կառուցման համար միջոցներ է հատկացրել սերբ բարերար Բոսիլկա Յանիչը՝ ի պատիվ իր հանգուցյալ ամուսնու, որը ծնվել է Մավրովոյում։
1952-1953 թվականներին եկեղեցին ջրասույզ է եղել Մավրովոյի ջրամբարը լցնելու հետևանքով։ Եկեղեցու ողջ սպասքը տեղափոխվել է հարևան եկեղեցի[2]։ 1990-ական թվականներին Մավրովոյում սկսվել է Սուրբ Նիկոլայի նոր եկեղեցու շինարարությունը, որն օծվել է 2006 թվականին[3]։ Գոյություն են ունեցել հին տաճարի վերականգնման ծրագրեր, սակայն որոշվել է հրաժարվել դրանցից[2]։
-
Եկեղեցին գյուղի ֆոնին
-
Եկեղեցին երաշտի ժամանակ
-
Մուտք
-
Ինտերիեր
-
Զանգակատուն
-
Երեց Իոան Միլոշևիչի գերեզմանը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ամառային Նիկոլան Սուրբ Նիկոլայ Հրաշագործի մասունքների տեղափոխման տոնի ժողովրդական անվանումն է։
- ↑ 2,0 2,1 2,2 Невена Поповска (2014 թ․ հունիսի 22). «Потопената црква „Св. Никола" во Маврово е проколната убавина». Република Online (մակեդոներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Жарко Мицковски (2008 թ․ հունիսի 4). «Осветување на манастирската црква на свети Николај во Маврово (03.06.2008)». Премин Портал (մակեդոներեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.