Նի Լեմփթի
Նի Լեմփթի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Երկիր՝ | Գանա |
Ծննդյան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 10, 1974[1][2] (49 տարեկան) |
Ծննդավայր՝ | Տեմա, Մեծ Աքրա, Գանա |
Ակումբ՝ | Jomo Cosmos F.C.?, Al-Nasr SC?, Asante Kotoko F.C.?, Վենեցիա (ֆուտբոլային ակումբ), ՊՍՎ Էյդհովեն, Shandong Taishan F.C.?, Անդերլեխտ ՖԱ, U.D. Leiria?, Գրոյտեր Ֆյուրտ, Կովենտրի Սիթի, MKE Ankaragücü?, Աստոն Վիլլա, Unión de Santa Fe?, Գանայի ֆուտբոլի ազգային հավաքական, Ghana national under-20 football team? և Ghana national under-17 football team? |
Հասակ՝ | 173 սանտիմետր |
Նի Իդարտի Լեմփթի (անգլ.՝ Nii Odartey Lamptey; դեկտեմբերի 10, 1974[1][2], Տեմա, Մեծ Աքրա, Գանա), գանացի ֆուտբոլիստ։ 1990 թվականից՝ իր կարիերայի մեկնարկից, խաղացել է հարձակվողի և կիսապաշտպանի դիրքում։ Հայտնի է եղել «Անդերլեխտ», «Էյնդհովեն», «Աստոն Վիլա», «Քովենթրի Սիթի» ֆուտբոլային ակումբներում իր ելույթներով։ Գանայի ֆուտբոլի ազգային հավաքականի հիմնական կազմի ֆուտբոլիստ է։ Ներկայումս հանդիսանում է «Էլեվեն Ուայզ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի օգնական։
Լեմփթիի կարիերան ոչ այդքան հաջողակ է ընթացել։ Նա հայտնի դարձավ դեռևս պատանի տարիքից, հետո հաջորդեցին երկարաժամկետ ձախողումներ, որոնք էլ բացասաբար ազդեցին ֆուտբոլիստի կարիերայի վրա[3]։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նի Լեմփթին ծնվել է Թեմայում, մեծացել է Գանայի երկու ամենամեծ քաղաքներում՝ Ակարեում և Կումասիում[4]։ Նա ունեցել է դժբախտ մանկություն, քանի որ իր ծնողները հաճախ բարակցել են, անգամ բռնություն են կիրառել երեխայի հանդեպ։ Նրա հայրը հարբեցող է եղել, հաճախ ծեծի ենթարկել, ծխախոտի մոխիրով այրել մաշկը[5]։ Լեմփթին հիմնականում հրաժարվել է գիշերել տանը, ստաբիլ չի մասնակցել դպրոցական դասերին․ փախել է դպրոցից ֆուտբոլի գնալու համար։ Չնայած հոր՝ իր խաղացած ֆուտբոլի մասին վատ բառերին և հայհոյանքներին, նա, միևնույնն է, դարձել է լավ ֆուտբոլիստ[5].
Երբ Լեմփթին ութ տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին, իսկ նրա խորթ հայրը վռնդեց նրան տնից։ Նին ապաստան գտավ ֆուտբոլային մուսուլմանական ճամբարում, և փոխեց հավատը․ քրիստոնիայից դարձավ մուսուլման՝ մասնակցելու թիմի խաղերին[5]։ Երբ խորթ հայրը իմացավ այս ամենի մասին, մեղադրեց իր «որդուն» սրբապղծության մեջ։ Նրանք հաճախ վիճում էին իրար հետ ֆուտբոլային ճամբարի մոտակայքում[5]։ Շուտով ակնառու դարձավ նրա տաղանդը և նա միացավ տեղի երիտասարդական թիմին՝ «Յանգ Կորներսին»։ Վերջի վերջո նա հաշտվեց հոր հետ՝ օգնելու նրան պայքարել ալկոհոլային կախվածության դեմ, և նորից՝ 1997 թվականին դարձավ քրիստոնյա[5]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան Բենիլյուքսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլանդացի ֆուտբոլային մարզիչ Ադ դե Մոսը 15 ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքեց և երիտասարդ տաղանդը միացավ բելգիական «Անդերլեխտ» ֆուտբոլային ակումբին։
Բելգիայում փոխվել էր տարիքային սահմանափակումը, և նա 16 տարեկանում նշեց իր նորամուտը «Անդերլեխտում»[6]։ Լեմփթին իր առաջին փաստաթուղթը ստորագրեց դեռ 16 տարին չլրացած՝ դառնալով թիմի և բելգիական լիգայի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։
1990/91 մրցաշրջանում նորամուտը նշել է Ուեֆայի գավաթի առաջնությունում։ «Անդերլեխտը» հասավ մինչև մեկ քարորդ եզրափակիչ։ «Ռոմա» ֆուտբոլային ակումբի դեմ պարտությունից հետո թիմը փորձեց ուրախացնել իր երկրպագուներին, սակայն 70-րդ րոպեին Ռուդի Ֆյոլերին հեթրիկի պատճառով վերացան բոլոր հաղթելու շանսերը։ Հետո հաջորդեցին Վիմա Կոիմանի և Լեփթիի գոլերը։ Այդ խաղում Ռոման հաղթեց 3։2 հաշվով (վերջնական 6։2)[7]։
1991/92 մրցաշրջանում «Անդերլեխտը» անցավ Եվրոպայի գավաթի խմբային փուլ։ Մրցակիցները եղան «Սամպդորիան», «Ցրվենա Զվեզդան» և «Պանատինակիոսը»։ «Ցրվենա Զվեզդայի» դեմ հանդիպման ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստը՝ Նին, առաջին խաղակեսում հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ խաղակեսում՝ 55-րդ րոպեին, Լյուկ Նիլիսը առաջ մղեց «Անդերլեխտին»՝ դարձնելով հաշիվը 3։2։ Սակայն խաղի վերջին երկու րոպեներին մրցակիցը երկու գոլ խփեց և առաջ անցավ հաշվի մեջ։ Ի վերջո խաղը ավարտվեց «Ցրվենա Զվեզդայի» հաղթանակով[8]։ Անդերլեխտը խմբում գրավեց երրորդ տեղը։
Նա արագորեն իրեն դրսևորեց որպես լավ հարձակվող՝ ուրախացնելով իր երկրպագուներին իր լավ խաղով և տաղանդով, որի համար կոչվել է «Նոր Պելե»[4]։ Իր հաջողակ խաղի շնորհիվ նա տեղափոխվեց ՊՍՎ, որտեղ աչքի ընկավ հրաշալի խաղով՝ բավականություն պարգևելով երկրպագուներին և իր խաղով հետաքրքրվողներին։ Լեմփթին ՊՍՎ ում դեբյուտել է 1993 թվականի սեպտեմբերի 5-ին «Այաքսի» դեմ խաղում, որը ավարտվեց 2։0 հաշվով հօգուտ ամստերդամական թիմի։ 1994 թվականի փետրվարի 5-ին ամստերդական ակումբի հետ կայացավ ռեվանշ հանդիպումը, որտեղ ՊՍՎ-ն 4։1 հաշվով հաղթեց Այաքսին, իսկ Լեփթին դարձավ դուբլի հեղինակ[9]։
Ուշ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեմփթին միացավ իտալական «Վենեցիա» ակումբին, հետագայում տեղափոխվեց Արգենտինա։ Սկզբում նա ուզում էր հանդես գալ այն թիմում, որտեղ խաղացել էր Դիեգո Մարադոննան՝ «Բոկա Հունորիս», բայց այդ ակումբում կային շատ արտասահմանցի խաղացողներ, այդ պատճառով ֆուտբոլիստը նախընտրեց միանալ «Ունիոն Սանտա ֆե» ակումբին[5]։ Լեմփթիի հաջորդ ակումբները եղան «Անկարագյուջուն»։ Թուրքական առաջնությունում նա անցկացրել է 10 խաղ և դարձել է մեկ գոլի հեղինակ՝ գրավելով «Ալթա» ակումբի դարպասը, սակայն նրա թիմը պարտվեց 3։2 հաշվով[10]։
«Ունիան Լեյրիա» անհաջող տեղափոխությունից հետո, Լեփթին գտավ նոր գերմանացի ֆուտբոլային գործակալ, վերջինս նախաձեռնեց ֆուտբոլիստի «Գրոյտեր» տեղափոխվել։ Այդ շրջանում Լեփթիին և նրա կնոջը դուր չէր գալիս Գերմանիան, նրանք ի վիճակի չեղան պայքարել մշակութային շոկի դեմ։ Լեփթին իր կարիերայի ոչ մի ակումբում այսքան վատ չէր խաղացել։ Առաջին հանդիպումը թիմի կազմում Լեմփթին անցկացրել է 1999 թվականի հուլիսի 31-ին Գերմանիայի առաջնությունում «Կարլ Ցեյս» ակումբի դեմ պաղում, որտեղ նա աչքի ընկավ գոլով։ Վերջնական հաշվով հակառակորդը կարողացավ հեղինակության գնդակը խփել, ի վերջո խաղը ավարտվեց 2։1 հաշվով։ Նա օգոստոսի 20-ին դեբյուտեց երկրորդ Բունդեսլիգայում՝ «Քյոլնի» դեմ խաղում, խաղը ավարտվեց ոչ ոքի։ 9 օր անց առաջնությունում՝ «Ռոտ Վայս Օբերհաուզեն» ակումբի դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ, վերջնական հաշիվը եղավ 3։4։ 2000 թվականին թիմը մի քանի խոշոր հաղթանակներ գրանցեց, որտեղ մասնակցություն էր ունեցել նաև Լեմփթին։ Մարտի 12-ին «Գրոյտերը» հաղթեց «Շտուտգարտեր Կիկերսին» 5։1 հաշվով (Լեմփթին հեղինակեց առաջին գոլը)։ Օգոստոսի 13-ին թիմը 4։1 հաշվով հաղթեց «Կեմնիցեր» ֆուտբոլային ակումբին։ Հոկտեմբերի 1-ին «Ալեմանիա Ահեն» ակումբի դեմ խաղում Լեփթին հեղինակեց իր հերթական գոլը, իսկ թիմը հաղթեց 3։0 հաշվով։ 2001 թվականի ապրիլի 22-ին Լեփթին իր թիմի հետ միասին ձեռք բերեց իր կարիերայի կարևորագույն հաղթանակը․ թիմը 5։0 հաշվով հաղթեց «Շտուտգարտ Կիկերսին»[9]։ Սակայն նա չափազանց փխրուն էր կոպիտ բուդեսլիգայում հանդես գալու համար։ Լեմփթին տեղափոխվեց Ասիա[4]։
Լեմփթին միացավ չինական «Շանդուն Լունեն» ակումբին[11]։ 2001 թվականի հուլիսի 8-ին Լեմփթին հեղինակեց իր առաջին գոլը Չինաստանում՝ բացելով «Լյաոնին Հուվին» դեմ խաղում հաշիվը։ Նրա թիմը հաղթեց 3։1 հաշվով։ Մեկ շաբաթ անց՝ «Բեյցզին Գոան» հանդիպման ժամանակ, Լեմփթին իր առաջին դուբլը հեղինակեց՝ դառնալով գոլի հեղինակ առաջին և վերջին րոպեներին, բացի Լեմփթիից այդ խաղում ոչ ոք գոլ չհեղինակեց։ Նոյեմբերի 25-ին Շանդուն Լունեն հաղթեց Սիչուա Գուանչե ակումբին 4։2 հաշվով։ Լեմփթին 62-րդ րոպեին աչքի ընկավ գեղեցիկ գոլով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ Wilson, Jonathan (2008 թ․ փետրվարի 3). «Tortured genius: burnt and beaten, Ghana golden boy is lucky to be alive». London: Guardian UK. Վերցված է 2008 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Lawrence, Amy (2004 թ․ ապրիլի 3). «The next Pele, or the next Nii Lamptey?». BBC. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Boy wonder's lost years». The Guardian. London. 2008 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Lamptey could return to Belgium». bbc.co.uk. 2001 թ․ մայիսի 19. Վերցված է 2001 թ․ մայիսի 19-ին.
- ↑ James M. Ross. «European Competitions 1990/91». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 27-ին.
- ↑ «1991/92 European Champions Clubs' Cup». uefa.com. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
- ↑ 9,0 9,1 «Nii Odartey Lamptey - Special matches». transfermarkt.co.uk. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 30-ին.
- ↑ Jan Schoenmakers. «Turkey 1997/98». RSSSF. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Chinese check out Lamptey». bbc.co.uk. 2001 թ․ հունիսի 2. Վերցված է 2001 թ․ հունիսի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Դեկտեմբերի 10 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գանայում ծնվածներ
- Վենեցիայի ֆուտբոլիստներ
- ՊՍՎ Էյնդհովենի ֆուտբոլիստներ
- Անդերլեխտի ֆուտբոլիստներ
- Քովենթրի Սիթիի ֆուտբոլիստներ
- Աստոն Վիլլայի ֆուտբոլիստներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Գանայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Գանացի ֆուտբոլիստներ