Նեսվիցկու տուն
Տեսակ | մեծ առանձնատուն և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Արբաթ շրջան |
Առաջին հիշատակում | 18-րդ դար |
Հիմնադրված է | 1793 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Ա. Ի. Նեսվիցկու քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба А. И. Несвицкой, Ռուկավիշնիկովի ապաստան (ռուս.՝ Рукавишниковский приют)), պատմական շենք Մոսկվայի Սադովոե օղակ փողոցում (Սմոլենսկայա-Սեննայա հրապարակ, տուն 30)։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս տարածքի մասին առաջին անգամ հիշատակվել է 18-րդ դարում։ Այն ժամանակ սեփականատերն է եղել Ն. Մ. Ժելյաբուժսկին, որի օրոք կառուցվել է հիմնական շենքը։ 1775 թվականին այն արդեն եղել է Մոսկվայի հատակագծում[2]։
1794 թվականին տարածքի նոր սեփականատերն է եղել Ն. Ի. Նեսվիցկայան, ում օրոք տունը վերակառուցվել է։ Կարծիքներից մեկի համաձայն, գաղափարի հեղինակն է եղել հայտնի ճարտարապետ Կազակով Մատվեյ Ֆեդովովիչը, ինչը հաստատված չէ, չնայած Կազակովի ալբոմներում Նեսվիցկու տան գծագրերը կան։ 1812 թվականին տունը տուժել է հրդեհի պատճառով։ Հետագայում վերանորոգվել է[2]։
1864 թվականին վաճառական Նիկոլայ Ռուկավիշնիկովը գումար է հատկացրել անչափահաս իրավախախտների համար Մոսկվայում առաջին ապաստարանը ստեղծելու համար։ 1873 թվականին տեղական բնակիչների դիմումից հետո կայսր Ալեքսանդր II-ի հրամանով ապաստարանն անվանվել է վաճառականի անունով։ Երբ Նիկոլայ Վասիլևիչը մահացավ, նրա հուղարկավորության ժամանակ ոչ միայն հարազատներն էին, այլև կացարանի սաները։ Ապաստանի աշխատանքը շարունակելու նպատակով Իվան և Կոնստանտին վաճառական եղբայրները 120 հազար ռուբլի արժողությամբ տուն են գնել, որը 1878 թվականին դարձել է քաղաքային հաստատություն։ 1879 թվականին այն վերակառուցվել է ճարտարապետ Ալեքսանդր Օբերի նախագծի համաձայն։ 1920 թվականին ապաստանը փակվել է և դարձել կոմունալ շենք[2][3]։ 1945 թվականից հետո տունը վերականգնվել է։ 21-րդ դարում շենքում տեղավորվել են առևտրային կազմակերպություններ[2]։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նեսվիցկու տունը բազմիցս վերակառուցվել է։ Սկզբում, սեփականատեր Ժելուբուժի օրոք, տունը պահպանվել է բարոկկո ոճով, Նեսվիցկու օրոք տան ոճը դարձել է կլասիկ. կենտրոնում կառուցվել է սյունասրահ, որն ամրացված է ութ կորնթոսյան սյուններով, զարդարված ճակտոնով։ 19-րդ դարում շենքը բավականին հեռու էր փողոցից, դատարկ տարածքներում տեղավորվեցին երկու փայտե կցակառույցներ։ 1879 թվականին ճարտարապետ Ա. Լ. Օբերի մտադրությամբ ճակատի կողմից պետք է կառուցվեր Նիկոլայ հրաշագործի անվան եկեղեցին ռուս-բյուզանդական ոճով։ Հետագայում գլխավոր մուտքի առաջև շենք է կառուցվել[2]։
Գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիացի քարոզիչ և Վեստմինստերյան աբբայության դեկան Արթուր Ստենլի Պենրին ապաստան այցելելուց հետո ասել է[3].
Կարող եմ հանգիստ մեռնել. սուրբ եմ տեսել։ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Усадьба Н.И. Несвицкой» (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
- ↑ 3,0 3,1 «Дом Несвицкой на Смоленской-Сенной» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 25-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Страница в реестре объектов культурного наследия Արխիվացված 2016-03-04 Wayback Machine