Նատալյա Օբրազցովա
Նատալյա Օբրազցովա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1915 |
Ծննդավայր | Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 5, 2004 (89 տարեկան) |
Վախճանի վայր | Տագանրոգ, Ռոստովի մարզ, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան |
Պարգևներ |
Նատալյա Վլադիմիրովնա Օբրազցովա (ռուս.՝ Наталья Владимировна Образцова, փետրվարի 9, 1915, Տագանրոգ, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - հուլիսի 5, 2004, Տագանրոգ, Ռոստովի մարզ, Ռուսաստան), ռուս բանաստեղծուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նատալյա Օբրազցովան ծնվել է Տագանրոգում 1915 թվականի փետրվարի 9-ին[1]։ Հայրը՝ Վլադիմիր Ալեքսեևիչ Օբրազցովը, որը 1914 թվականին, Պ. Գ. Շելապուտինի բարձրագույն մանկավարժական դասընթացներն ավարտելուց հետո, կնոջ՝ Կլավդիա Վասիլևնայի հետ Մոսկվայից ժամանել էր Տագանրոգ, բանահյուսության ուսուցիչ էր արական գիմնազիայում[2]։ Նատալյա Օբրազցովայի հայրը լրջորեն ուսումնասիրում էր Ա. Պ. Չեխովի ստեղծագործությունը, հավաքում էր հիշողություններ նրա մասին։ 1929 թվականին նա Անտոն Չեխովի մահվան 25-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման քաղաքային հանձնաժողովի քարտուղարն էր։
Նատալյա Օբրազցովան ավարտել է Տագանոգի թիվ 10 միջնակարգ դպրոցը[1]։ 1930 թվականին, հոր մահից հետո, Նատալյա Օբրազցովան ընդունվել է Տագանոգի ընկ. Ստալինի անվան թիվ 65 գործիքաշինական գործարանին կից ուսումնարանը։ Ձեռք բերելով 5-րդ կարգի ունիվերսալ խառատի մասնագիտություն՝ նա ընդունվել է մետալուրգիական բանվորական ֆակուլտետ, որն ավարտել է 1935 թվականին[2]։ Նույն թվականին բանֆակի այլ շրջանավարտների հետ նրան ուղարկել են սովորելու Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտում։
Հայրենական մեծ պատերազմը սկսվելու պահին Օբրազցովան Լենինգրադում էր։ Պատերազմի ամենասկզբում Լենինգրադի ճակատում զոհվել են նրա ամուսինը՝ պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանող Սեմյոն Իվանովիչ Եգորովը, և եղբայրը՝ Նիկոլայ Վլադիմիրովիչ Օբրազցովը, երկուսն էլ կամավորականներ։ Նատալյա Վլադիմիրովնան վերապրել է շրջափակումն ու 1942 թվականի գարնանը դուրս է բերվել Լենինգրադից Կյանքի ճանապարհով։ Նա խառատ է աշխատել Տամբովի մարզի Ինժավինո գյուղի հացահատկի ֆերմայի մեքենայատրակտորային կայանում։ 1943 թվականի դեկտեմբերին Տագանոգի ազատագրումից հետո նա վերադարձել է հայրենիք մոր և փոքր դստեր՝ Լյուսյայի մոտ։ Այդ ժամանակից ի վեր Նատալյայի ամբողջ կյանքն ու ստեղծագործությունը կապվեցին Տագանրոգի հետ։ Նա աշխատել է Տագանոգի ռադիոտեխնիկական ինստիտուտիում որպես ուսումնական մասի դիսպետչեր։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Город над морем. Стихи. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1957.
- Звезды шумят. Стихи. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1962.
- Экран. Стихи. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1965.
- Цимлянская лоза. Стихи. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1970.
- Волны. Стихи. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1982.
- Солнце юга. Стихи. — Ростов-на-Дону: Ростовское книжное издательство, 1986.
- Орион. Стихи. — Таганрог: Сфинкс, 1992.
- Осенние зарницы. Стихи разных лет. — Таганрог: ТРТУ, 1995.
- Озеро. Стихи. — Таганрог: Изд-во Международного института китайской медицины, 1998.
- Радиус детства. — Таганрог: БАННЭРплюс, 2004. — 72 с. — ISBN 5-98472-008-6.
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2012 թվականին Տագանրոգի թիվ 10 միջնակարգ դպրոցի պատին, որն ավարտել է Նատալյա Օբրազցովան, փակցվեց հուշատախտակ՝ ի հիշատակ բանաստեղծուհու դպրոցում անցկացրած տարիների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Шахова Б. М., Бондаренко И. М. Образцова Наталья Владимировна // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 526. — ISBN 978-5-88040-064-5.
- ↑ 2,0 2,1 Автобиография // Образцова Н. Радиус детства. — Таганрог: БАННЭРплюс, 2004. — С. 54. — ISBN 5-98472-008-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փետրվարի 9 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հուլիսի 5 մահեր
- 2004 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ռուս բանաստեղծուհիներ
- Ռուս գրողներ