Jump to content

Նավուղի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուղեգծանշաններով սարքավորված նավուղու հատված

Նավուղի, նավանց, ջրային տարածության մեջ (ծովում, նեղուցում, գետում, լճում ևն) նավարկության տեսակետից անվտանգ անցում, բնութագրվում է բավարար խորությամբ և նավարկությանը խանգարող արգելքների բացակայությամբ։ Նավուղին սահմանագծվում է նավարկության սարքերի (խութանշանների, ուղեգծանշանների ևն) միջոցով։ Անվտանգության առումով նավուղու ընտրությունը առավել ապահով է դարձնում նավարկությունը ծանծաղուտներում, փոքր կղզիներով ու խութերով լի գետերում և փոթորկուն ծովերում։

Գետերի վրա ճանապարհը սովորաբար անցնում է հոսքի ամենամեծ խորությունների գծով (տալվեգ)։ Սահմանամերձ նավարկելի գետերի վրա սահմանը շատ դեպքերում դրվում է գլխավոր մայրուղու մեջտեղում։ Ըստ գտնվելու վայրի՝ առանձնանում են ծովային, գետային և այլ ճանապարհներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 196