Խութանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խութանշան, տեսանելի սարք` նախատեսված որևէ տարածքի վրա ուշադրություն հրավիրելու համար։ Ամենատարածված օրինակը լուսային փարոսներն են, որոնք գտնվում են խոչընդոտների շրջանցման համար օգտագործվող ֆիքսված վայրում։ Ավելի ժամանակակից տարբերակներից են ռադիոփարոսները, որոնք ցանկացած եղանակի հասանելի են ռաադիոլոկացիոն կայանների վրա տեղադրված ռադիոկողմնացույցների ու տրանսպոնդերների համար։

Փարոսները կարող են նաև համադրվել ազդանշանային կամ այլ ցուցիչների հետ, որպեսզի հաղորդեն կարևոր ինֆորմացիա, ինչպիսին է, օրինակ, օդանավակայանի իրավիճակը, ելնելով ավիափարոսի գույնից ու պտույտի ձևից, կամ սպասվող եղանակը, որը կարելի է իմանալ բարձրահարկ շենքի կամ նմանօրինակ տարածքի վրա տեղադրված եղանակային փարոսից։ Այս կերպ օգտագործվելիս փարոսները կրելի է համարել օպտիկական հեռագրակապի տեսակ։

Նավարկության համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավարկային փարոս, որը հուշում է Օրոնտես ափի մոտիկության մասին հարավային Ավստրալիայի Պորտ Վինսենտ քաղաքից հեռու

Փարոսներն օգնում են ծովագնացներին հասնել իրենց նշանակման վայրը։ Նավարկային փարոսների տեսակներից են՝ ռադիոլոկացիոն կայանների արտացոլիչները, ռադիոփարոսները, ձայնային ու տեսողական ազդանշանները։ Տեսողական փարոսները տատանվում են փոքրիկ, կույտաձև կառույցներից մինչև ընդարձակ լուսային կայաններ, և կարող են տեղակայված լինել ինչպես ցամաքի վրա, այնպես էլ ջրում։ Լուսավորվող փարոսները կոչվում են լույսեր, չլուսավորվողները՝ բուայներ։ Ավիափարոսներն օգտագործվում են օդանավակայանների ու ուղղաթիռների թռիչքագոտիների տեղը ցույց տալու համար։

Ձեռքի փարոսները նույնպես օգտագործվում են օդանավերի թռիչների ժամանակ՝ օդանավի անձնակազմին հրահանգներ տալու համար, երբ նրանք շարժվում են լեցուն օդանավակայաններում, ուղղաթիռների թռիչքագոտիներում ու ավիակիրների վրա։

Պաշտպանական նկատառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

16-րդ դարի փարոսային հյուղակ Քալմսթոքում, Դեվոն, Անգլիա

Դասական առումով փարոսները կրակներ էին, որ վառվում էին բլուրների կամ բարձր տարածքների վրա, և օգտագործվում ծովում նավագնացության համար որպես լուսարձակներ, կամ ցամաքի վրա որպես ազդանշաններ, որ թշնամու զորքեր են մոտենում ու անհրաժեշտ է պաշտպանություն կազմակերպել։ Փարոսները օպտիկական հեռագրակապի ազդանշնների հին ձևերից են։

Ամբողջ աշխարհում այսպիսի համակարգեր գոյություն ունեցել են դարերի ընթացքում։ Հին հույները դրանց անվանում էին phryctoriae, Տրայանոսի սյան վրա դրանք մի քանի անգամ դերակատարում են ունեցել։

10-րդ դարում, Բյուզանդա-արաբական պատերազմների ընթացքում Բյուզանդական կայսրությունն օգտագործում էր փարոսային համակարգը բյուզանդական մայրաքաղաք Կոնստանդնուպոլիսի կայսերական պալատ Անատոլիայով Աբբասյան խալիֆայության սահմանից հաղորդագրություններ փոխանցելու համար։ Այն Թեոֆիլիոս կայսեր համար հնարել է մաթեմատիկոս Լեոն, բայց նրա որդի ու հաջորդ Միքայել III-ի կողմից կա՛մ ոչնչացվել, կա՛մ արմատապես փոփոխության է ենթարկվել[1]։ Հետագայում Հունաստանում փարոսները նույնպես օգտագործվել են, մինչդեռ Անատոլիայում փարոսային համակարգի պահպանված մասերը վերաակտիվացվել են 12-րդ դարում Մանուիլ I Կոմնենոս կայսեր կողմից[1]։

Սկանդինավիայում բազմաթիվ հնաքաղաքներ հանդիսանում էին փարոսների շղթայի մաս, որով զգուշացվում էր թալանչիներ ներխուժումների մասին։ Ֆինլանդիայում այս փարոսները կոչվում էին vainovalkeat, "հալածանքի խարույկներ", կամ vartiotulet, "զգուշացման խարույկներ", և օգտագործվում էին ֆիննական բնակավայրերին վիկինգների անմիջական հարձակումների մասին զգուշացնելու համար։

Ուելսում բրեկոնյան փարոսներ անվանվում էին այն փարոսները, որոնք զգուշացնում էին մոտեցող անգլիացի նվաճողների մասին։ Անգլիայում փարոսների ամենահայտնի օրինակներից էին էլիզաբեթյան Անգլիայում օգտագործված փարոսները, որոնք զգուշացնում էին մոտեցող Անպարտելի արմադայի մասին։ Անգլիայում շատ բլուրներ փարոսների պատճառով անվանվում էին փարոսների բլուրներ։ Անգլիայում փարոսներ ստեղծելու իրավունքը սկզբնապես պատկանում էր թագավորին, սակայն հետագայում փոխանցվել է լորդ գլխավոր ծովակալին։ Փարոսների պահպանման համար հատկացվող գումարը կոչվում էր Beaconagium և գանձվում էր յուրաքանչյուր կոմսության շերիֆի կողմից[2]։ Անգլաշոտլանդական սահմանի կոմսությունում փարոսային կրակների համակարգ էր հաստատվել անգլիացիների ասպատակությունների մասին նախազգուշացնելու համար։ Հյում և Էգգերսթոն ամրոցներն ու Սոլթրա Էդջը այս ցանցի մաս էին կազմում[3]։ Չինական մեծ պարիսպը նույնպես փարոսների ցանց է։

Իսպանիայում Կաստիլիայի թագավորության տարածքում, Գրանադա քաղաքի սահմանին տեղակայված էր փարոսների բարդ ցանց՝ մառերի հարձակումների ու ռազմական արշավների մասին նախազգուշացնելու համար[4]։

Փոխադրամիջոցների վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազդանշանների դիրքը ոստիկանության մեքենայի վրա

Ավտոմոբիլային փարոսները պտտվող կամ փայլփլուն լույսեր են, որոնք ամրացված են տրանսպորտի միջոցի վերին մասում, որպեսզի գրավեն շրջապատի մեքենաների ու հետիոտների ուշադրությունը։ Արտակարգ իրավիճակների մեքենաները, ինչպիսիք են՝ հրշեջ մեքենաները, շտապ օգնության, ոստիկանության, քարշիչ մեքենաները, շինարարական և ձյունամաքրիչ մեքենաները, կրում են հատուկ լույսեր։

Լույսերի գույները տարբեր են ըստ իրավասության․ ոստիկանության, հրշեջ և շտապ օգնության մեքենաների ընդունված գույները կապույտն ու/կամ կարմիրն են, դանդաղ շարժվող տրանսպորտային միջոցների, խոշոր բեռնատարների, քարշիչ մեքենաների, անվտանգության աշխատակիցների, շինարարական մեքենաների և այլնի համար ընդունված է սաթի գույնը, կամավոր հրշեջների կամ բժշկական անձնակազմների համար՝ կանաչը, իսկ սգո մեքենաների համար՝ մանուշակագույնը։ Փարոսները կարող են պատրաստված լինել հալոգենային լամպերից, որոնք նման են տրանսպորտային միջոցների լուսարձակներում օգտագործվող լամպերին, քսենոնային իմպուլսային լամպերից կամ ԼԵԴերից[5]։ Շիկացման և քսենոնային լամպերի համար պահանջվում է, որ մեքենայի շարժիչը շարունակի աշխատել, որպեսզի մարտկոցները չսպառվեն, եթե լույսերն օգտագործվում են երկար ժամանակ։ ԼԵԴերի ցածր էներգասպառումը թույլ է տալիս շարժիչի անջատման պայմաններում նույնպես լուսարձակել։

Այլ կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փարոսներն ու խարույկները նաև օգտագործվում են առիթներ նշելու և իրադարձություններ տոնելու համար։

Միշնան նկարագրում է կրակային փարոսների մի համակարգ, որն օգտագործվում էր Երուսաղեմի բարձր ատյանի կողմից Իսրայելում ու Բաբելոնում բնակվող հրեաներին նոր ամսվա հաղորդման համար[6]։

Հավանաբար նավաբեկիչները նույնպես չարաշահել են փարոսները։ Ոչ ճիշտ վայրում վառված կրակը կառաջնորդեր նավը ծանծաղուտին կամ ծովափին հակառակ, որպեսզի նավը խորտակվելուց հետո նրա բեռը թալանվեր։ Սակայն այսպիսի միտումնվոր նավաբեկության հիմնավորված դեպքեր պատմության մեջ չկան։

Անլար համացանցում փարոսը հեռահաղորդակցության կադրի տեսակ է, որն որն ուղարկվում է մուտքակետից (կամ WiFi երթուղիչից), որպեսզի ցույց տա միացված լինելը։

Bluetooth- ի վրա հիմնված ազդանշանները պարբերբար տվյալների բազա են ուղարկում, և ծրագրային ապահովումն այն օգտագործում է ազդանշանները տեղորոշելու համար։ Սա սովորաբար օգտագործվում է ներքին տեղորոշման համակարգի սարքերի կողմից[7]։

Ազդանշանումն այն պրոցեսն է, որը թույլ է տալիս ցանցին ինքնակարգավորել ցանցային խնդիրները։ Ցանցային կայանները ծանուցում են այլ կայաններին, որ իրենք փոխանցումներ չեն ստանում։ Ազդանշանումն օգտագործվում է թոքենային և FDDI ցանցերում։

Գեղարվեստական գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էսքիլեսի Ագամեմնոն ողբերգության մեջ[8] ութ փարոսից բաղկացած շղթան մեկ գիշերվա ընթացքում տեղեկացնում է Արգոսում գտնվող Կլիթեմնեստրային, որ իր ամուսին թագավոր Ագամնեմնոը տասը տարվա պաշարումից հետո գրավել է Տրոյան։

Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի Մատանիների տիրակալը էպիկական ֆանտաստիկ վեպում փարոսների մի ամբողջ շարք է զգուշացնում Գոնդորի թագավորությանը, երբ այն ենթարկվում է հարձակման։ Փարոսակետերը հսկվում էին սուրհանդակների կողմից, որոնք լուրը հասցնում էին կա՛մ Ռոհան, կա՛մ Բելֆալաս[9] ։ Փիթեր Ջեքսոնի համանուն ֆիլմում փարոսները ծառայում են որպես կապող օղակ Ռոհան և Գոնդոր թագավորությունների միջև, ուղղակիորեն զգուշացնելով միմյանց, երբ ռազմական օգնության կարիք ունեն։

Մանրածախ առևտրի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրածախ առևտրի մեջ փարոսները երբեմն օգտագործվում են անցնող հաճախորդներին թվային կուպոններ կամ հրավերներ ուղարկելու համար[10][11]։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆրակարմիր փարոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆրակարմիր լուսարձակը (IR beacon) փոխանցում է մոդուլացված լույսի ճառագայթ ինֆրակարմիր սպեկտրի մեջ, որը հեշտ ու դրականորեն կարելի է հայտնաբերել։ Անհրաժեշտ է, որպեսզի փոխանցիչի ու ընդունիչի միջև լինի անխոչընդոտ տեսադաշտ։ Ինֆրակարմիր լուսարձակները կիրառվում են ռոբոտատեխնիկայում և մարտական հայտնաբերումներում (CID).

Ճապոնիայում ինֆրակարմիր լուսարձակները ունիվերսալ երթևեկության կառավարման համակարգի (UTMS) հիմնական ենթակառուցվածքներն են։ Նրանք երկկողմանի հաղորդակցություն են իրականացնում տրանսպորտային միջոցների հետ, որը հիմնված է բարձրակարգ ինֆրակարմիր հաղորդակցության տեխնոլոգիայի վրա և ունի մեքենաների հայտնաբերման հնարավորություն, որով ապահովում է ավելի ճշգրիտ տեղեկություն երթևեկության մասին[12]։ Ինֆրաակարմիր լուսարձակի ժամանակակից ռազմական օգտագործման մասին հաղորդվում է «Թթվային բացվածք» օպերացիայում։

Ձայնային փարոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձայնային փարոսը ստորջրյա սարք է, որը տեղեկության ստացման նպատակով արձակում է ձայնային կամ ուլտրաձայնային ազդանշաններ։ Ամենատարածված տեսակը սուզանավին ամրացված անջրանցիկ ձայնային հաղորդիչն է, որը կարող է նավի էլեկտրական համակարգից անկախ աշխատել։ Օգտագործվում է արտակարգ իրավիճակներում փրկարար նավերին դեպի անսարք սուզանավերն առաջնորդելու համար[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավիափարոս
  • Ազդանշանային ռեժիմի ծառայություն
  • Ազդանշանային դպրոց
  • Բելիշա լուսարձակ
  • Արտակարգ իրավիճակներ տեղայնացնող ազդանշան
  • Արտակարգ իրավիճակների տեղացույց ռադիոփարոսի կայան (ELTs, PLBs & EPIRBs)
  • Այ- Բիքոն
  • Լապտեր
  • Առաջնորդող լույսեր
  • Ալեքսանդրիայի փարոս
  • Մղոնացույց/կիլոմետրիկ սյուն
  • Բևեռային աստղ
  • Փայլատակող լուսարձակ
  • Ժամանակացույց
  • Ճանապարհանշում
  • Զգուշացնող լույսեր
  • Եղանակային փարոս
  • Վեբ ազդանշաններ
  • Ազդանշաանային ամպծրագրային ապահովում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Foss Clive (1991)։ «Beacon»։ in Kazhdan Alexander։ The Oxford Dictionary of Byzantium։ Oxford University Press։ էջեր 273–274։ ISBN 978-0-19-504652-6 
  2. The National Cyclopaedia of Useful Knowledge, Vol III, (1847) Charles Knight, London, p.25.
  3. Ritchie, Leitch (1835). Scott and Scotland. London: Longman, Rees, Orme, Brown, Green, and Longman, p. 53
  4. Els almogávers a la frontera amb el sarrains en el segle XIV. Maria Teresa Ferrer
  5. Bullough John, Nicholas P Skinner (December 2009)։ «Evaluation of Light-Emitting Diode Beacon Light Fixtures» (PDF)։ Lighting Research Center – Rensselaer Polytechnic Institute։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-29-ին։ Վերցված է 2010-06-05 
  6. Mishna Rosh Hashana 2:1-3
  7. «What is a Beacon? - Beacon Basics»։ Kontakt.io։ 2016-09-20։ Վերցված է 2017-04-05 
  8. v. 281 et sqq.
  9. Tolkien J. R. R. (2004)։ The Lord of the Rings (50th Anniversary Edition)։ The Return of the King։ Houghton Mifflin Company։ էջեր 747–748 
  10. Peter Lewis (2016-08-19)։ «How Beacons Can Reshape Retail Marketing – Think with Google»։ Thinkwithgoogle.com։ Արխիվացված է օրիգինալից 2017-05-03-ին։ Վերցված է 2017-04-05 
  11. ELON JOURNAL OF UNDERGRADUATE RESEARCH IN COMMUNICATIONS 2015, VOL. 6 NO. 1
  12. «Infrared Beacon Overview»։ Universal Traffic Management Society of Japan։ 2007։ Արխիվացված է օրիգինալից 2007-12-26-ին։ Վերցված է 2008-04-27 
  13. «The ELAC SBE distress sonar beacon»։ Արխիվացված է օրիգինալից 2013-03-20-ին։ Վերցված է 2019-06-07