Նավթակոքս
Արտաքին տեսք
Նավթակոքս, պինդ նյութ, ստացվում է նավթամշակման հեղուկ մնացորդները և ձյութը հատուկ վառարաններում կոքսացնելով։ Նավթակոքսը առաջանում է նաև նավթաթորման նյութերի կրեկինգի և պիրոլիզի ժամանակ։ Պարունակում է 90–95% ածխածին, 4–6% ջրածին, 0,1–2% ծծումբ, 0,1–0,8% մոխիր, մինչև 3% խոնավություն։ Օգտագործվում է էլեկտրոդներ պատրաստելու համար, կոռոզիակայուն սարքավորումների և ֆեռոհամաձուլվածքների արտադրությունում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 193)։ |