Նանդուներ
Արտաքին տեսք
Նանդուներ. անողնուցավոր թռչունների կարգ։ Նանդուները տարածված են Հարավային Ամերիկայի տափաստաններում։ Հայտնի է 2 տեսակ. սովորական նանդու, որի մարմնի բարձրությունը մինչև 170 սմ է, զանգվածը՝ 25 կգ, և Դարվինի նանդու, որն ավելի փոքր է և մուգ գույն ունի։ Ոտքերն ուժեղ են, եռամատ, թևերը զարգացած են, բայց թռչելու համար ոչ պիտանի։ Մարմինը պատված է նոսր, մոխրագույն փետուրներով։ Պոչային (ղեկային) փետուրները բացակայում են։ Փետուրները լավ չեն ծածկում գլխի ու երկար պարանոցի մաշկը, և այդ պատճառով դրանք մերկ են թվում։ Արուի պատրաստած ընդհանուր բնում 3-8 էգեր դնում են 12-30 և ավելի ձու։ Թխսում (մոտ 2 ամիս) և ձագերին խնամում է արուն։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Наумов С. П. Зоология позвоночных. - М.։ Просвещение, 1982. - էջ 464
- Josep del Hoyo et al. Handbook of the Birds of the World, Band 1 (Ostrich to Ducks). Lynx Edicions, 1992.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 178)։ |