Նամականի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նամականի (հուն․՝ eistole-ուղերձ), գեղարվեստական գրականության մեջ նամակների ձևով շարադրված երկ։ Նման ձև ունեն Նար-Դոսի «Աննա Սարոյան» վիպակը, Սրբուհի Տյուսաբի «Մայտա» վեպը և այլն։ Այս ձևի միջոցով հնարավորություն է ստեղծվում հանգամանորեն ծանոթանալու հերոսների հոգեկան ամենանրբին ապրումներին։ Նամականի է կոչվում նաև գրողների և այլ գործիչների նամակների ժողովածուն, օրինակ, Դանիել Վարուժանի «Նամականին», Վահան Տերյանի «Անտիպ նամակները» և այլն։ Նամակները գրողի ժառանգության կարևոր մաս են և հաճախ մտցվում են նրանց երկերի ժողովածուների մեջ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Է. Դ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան, Գրականագիտական բառարան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 175