Նախիմովի փողոց (Շախտի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նախիմովի փողոց (այլ կիրառումներ)
Նախիմովի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Շախտի |
Երկարություն | 1,1 կմ |
Անվանվել է | Պավել Նախիմով |
Փոստային ինդեքս | 346506 |
Նախիմովի փողոց (ռուս.՝ Улица Нахимова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։ Անվանվել է ռուս ծովապետ, ծովակալ Պավել Ստեպանովիչ Նախիմովի (1802–1855) պատվին։ Սկիզբ է առնում Մալի նրբանցքից և ավարտվում Կապուստինի նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 1100 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շախտի քաղաքի Նախիմովի փողոցը սկսվում է Մալի նրբանցքից, հատում Վերխոյանսկի, Վոդոպրովոդնի, Դունդիչի նրբանցքները և ավարտվում Կապուստինի նրբանցքի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 95 շինություն։ Փողոցի երկարությունը 1100 մետր է։
Նախիմովի փողոցի փոստային դասիչն է՝ 346506։
Փողոցն անվանվել է ռուս ծովապետ, ծովակալ Պավել Ստեպանովիչ Նախիմովի (1802–1855) պատվին։ 1822–1825 թվականներին նա շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել «Կրեյսեր» նավով։ Մասնակցել է 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմին, եղել կորվետի (հետախուզական ռազմանավ) հրամանատար։ 1834 թվականից ծառայել է Սևծովյան նավատորմում։ 1853–1856 թվականների Ղրիմի պատերազմի ժամանակ, ղեկավարելով Սևծովյան նավատորմի նավախումբ, հայտնաբերել և շրջափակել է թուրքական նավատորմի գլխավոր ուժերը և, արդյունավետ օգտագործելով հրետանային միջոցները, 1853 թվականի նոյեմբերի 18-ին Սինոպի ճակատամարտում ջախջախել դրանք։ Մալախով կուրգանի առաջավոր գծերի շրջանցման ժամանակ մահացու վիրավորվել է։ Թաղված է Սևաստոպոլում, Վլադիմիրյան եկեղեցում[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улица Нахимова в Шахтах
- Подробная карта Улица Нахимова, город Шахты со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты