Jump to content

Նախադրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նախադրություններ, սպասարկու բառեր, որոնք նախդիրների հետ մեկտեղ կազմել են մեկ խոսքի մաս։ Գրաբարում նախադրություններն ունեցել են շատ լայն կիրառություն։ Դիոնիսիոս Թրակացու քերականության հայ թարգմանիչն ու մեկնիչները «նախադրություն» հասկացության մեջ մտցրել են այն մասնիկներն ու բառերը, որոնք նախադրվել են մյուս խոսքի մասերին թե՝ բարդության, թե՝ բառերի կապակցության մեջ։ Այդ տեսակետից նախադրությունների շարքն են դասվել նախածանցները, նույնիսկ՝ անուն խոսքի մասի նախադաս լրացումները։ Հետագայում այդ սպասարկու բառերը բաժանվել են երկու տեսակի՝ հոլովակերտ բառեր կամ նախդիրներ (առ, զ, ի, ընդ, ըստ, ց) և հոլովառու բառեր կամ նախադրություններ (վասն, յաղագս, հանդերձ, առանց, մինչ և այլն)։ Խնդիր ընդունելով բոլոր թեք հոլովներով (ամենից շատ սեռականով)՝ նախադրություններ իրենց խնդիրների հետ մեկտեղ դրսևորում են պարագայական և խնդրային իմաստներ ու իմաստային նրբերանգներ՝ տարածական, ժամանակային, պատճառական, նպատակային, վերաբերության, բացառման, համեմատության ևն։ Հայոց լեզվի զարգացման ընթացքում նախդիրներն իրենց տեղը զիջել են նախադրություններին, իսկ վերջիններս էլ՝ մեծ մասամբ ետադրություններին։ Ժամանակակից հայերենի նախդիրները, նախադրություններն ու ետադրությունները, Աբեղյանից սկսած, միավորվում են կապերի անվան տակ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 156