Նաբի Տաձիմա
Արտաքին տեսք
Նաբի Տաձիմա ճապ.՝ 田島ナビ | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1900 |
Ծննդավայր | Ōshima district, Ճապոնական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 21, 2018 (117 տարեկան) |
Մահվան վայր | Kikai, Ōshima district, Կոգոշիմա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա և Ճապոնական կայսրություն |
Նաբի Տաձիմա[1] (ճապ.՝ 田島ナビ, օգոստոսի 4, 1900, Ōshima district, Ճապոնական կայսրություն - ապրիլի 21, 2018, Kikai, Ōshima district, Կոգոշիմա, Ճապոնիա), ճապոնացի երկարակյաց կին, 2017 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2018 թվականի ապրիլի 21-ը Երկիր մոլորակի ամենատարեց բնակիչն ու 19-րդ դարում ծնված վերջին կենդանի մարդը։ Պատմության մեջ մտած երեք ամենածեր մարդկանցից մեկն է, որի տարիքը կասկած չի հարուցում։
Ունեցել է 9 երեխա, 28 թոռ, 56 ծոռ և 35 թոռան թոռ։ Մահացել է 2018 թվականի ապրիլի 21-ին, ապրել է 117 տարի և 260 օր։
Երկարակեցության ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաստատված 2011 թվականի հոկտեմբերի 31-ին։
- Ճապոնիայի և Ասիայի պատմության մեջ ամենատարեց բնակիչը։
- Երկիր մոլորակի վերջին ողջ մնացած բնակիչը, որը ծնվել է 19-րդ դարում։
- 2016 թվականի օգոստոսի 4-ին դարձել է պատմության մեջ 16-րդ մարդը, որը պաշտոնապես դարձել է 116 տարեկան։
- 2017 թվականի օգոստոսի 4-ին դարձել է պատմության մեջ 8-րդ մարդը, որը պաշտոնապես դարձել է 117 տարեկան։
- 2017 թվականի սեպտեմբերի 1-ին դարձել է Ասիայում երբևէ բնակված ամենատարեց բնակիչը՝ այդ տիտղոսը վերցնելով իր հայրենակից Օկավա Միսաոյից և տեղ գտել Երկիր մոլորակում երբևէ բնակված ամենատարեց մարդկանց շարքերում։
- 2017 թվականի սեպտեմբերի 15-ին դարձել է երկրագնդի ամենատարեց բնակիչը։
- 2018 թվականի ապրիլի 10-ին դարձել է պատմության մեջ ամենաերկարակյաց երեք բնակիչներից մեկը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Nabi Tajima (3th Oldest Person Ever) — The 110 Club
- ↑ «Наби Тадзима становится 3-м старейшим человеком в истории». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|