Յոթ կեղտոտ բառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
WBAI ռադիոկայանի հեռարձակման ստուդիայում պաստառ, որը հիշեցնում է յոթ կեղտոտ բառերը չօգտագործելու մասին

Յոթ կեղտոտ բառ (անգլ.՝ seven dirty words), յոթ անգլերեն բառ, որոնք ամերիկացի կատագերգակ Ջորջ Կարլինը 1972 թվականին առաջին անգամ արտասանել է իր «Յոթ բառ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի արտասանել հեռուստատեսությամբ» (անգլ.՝ «Seven Words You Can Never Say on Television») մենախոսության մեջ[1]։ Նա արտասանել է՝ cocksucker, cunt, fuck, motherfucker, piss, shit և tits. բառերը[1][2]։

Այդ տարիներին ԱՄՆ-ում այս բառերը համարվել են կոպիտ, անօգտագործելի և հանրային եթերից՝ ռադիոյում և հեռուստատեսությունում անկիրառելի։ Այդ պատճառով խուսափել են օգտագործել, իսկ պատահական օգտագործման դեպքում խլացրել էին ազդանշանով կամ հնարավորության դեպքում հեռացրել ձայնագրությունից։ Մինչ այժմ, Կարլինի օգտագործած բառերի մեծ մասը ամերիկյան հեռուստատեսությունում տաբուի տակ են[3]։ Սա պաշտոնապես արգելված բառերի ցուցակը չէ, այլ կազմել է Կարլինը։

Ռադիոյով այս մենախոսության հեռարձակումը լայն և երկարատև հասարակական արձագանք է ստացել։ ԱՄՆ Գերագույն դատարանը քննելով այս գործը մշակել է սահմաններ, որոնցով ԱՄՆ Դաշնային կառավարությունը կարող է կարգավորել ամերիկյան հեռուստատեսությամբ և ռադիոյում արտահայտվելու ազատությունը։

Բրիտանական The Independent օրաթերթը 2008 թվականին Ջորջ Կարլինի մենախոսությանը հոդված է նվիրել, որը վերնագրված էր՝ «Յոթ բառ, որոնք ցնցեցին ազգը» (անգլ.՝ Seven words that shook a nation)[4];

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fairman, Christopher M. (2009). Fuck: Word Taboo and Protecting Our First Amendment Liberties. Sphinx Publishing. ISBN 1572487119.
  • Offord D. Using Russian: A Guide to Contemporary Usage. — Cambridge University Press, 1996. — С. 146-148. — 407 с. — ISBN 0521457602
  • Жельвис, Владимир Ильич. Обзывания как национально-специфическая характеристика. Англо-русские бранные предпочтения // Жанры речи. — 2011. — № 7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Carlin, George. Linder, Doug (ed.). «Filthy Words by George Carlin». Exploring Constitutional Conflicts. University of Missouri-Kansas City School of Law. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին. «The following is a verbatim transcript of "Filthy Words" (the George Carlin monologue at issue in the Supreme Court case of FCC v. Pacifica Foundation) prepared by the Federal Communications Commission...»
  2. James Sullivan: Seven Dirty Words: The Life and Crimes of George Carlin. 9780786745920. p. 4
  3. Bella T. (2012 թ․ մայիսի 24). «The '7 Dirty Words' Turn 40, but They're Still Dirty». The Atlantic. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.
  4. McSmith A. (2008 թ․ հունիսի 24). «George Carlin: Seven words that shook a nation». The Independent. Վերցված է 2014 թ․ հունվարի 2-ին.