Մուդարիս Ագլյամով
Մուդարիս Ագլյամով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 13, 1946 |
Ծննդավայր | Զաինսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 26, 2006 (60 տարեկան) |
Վախճանի վայր | Կազան, Ռուսաստան |
Մասնագիտություն | գրող, արձակագիր և բանաստեղծ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Կազանի Դաշնային համալսարան |
Պարգևներ |
Մուդարիս Զուֆարովիչ Ագլյամով (ռուս.՝ Мударис Зуфарович Аглямов, հոկտեմբերի 13, 1946, Զաինսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 26, 2006, Կազան, Ռուսաստան), ռուս խորհրդային և թաթար գրող, արձակագիր և բանաստեղծ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1973)։ Թաթարստանի Հանրապետության Գաբդուլլա Տուկայի անվան պետական մրցանակի դափնեկիր (1992)։ Թաթարստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1991)։ Թաթարստանի Հանրապետության ժողովրդական բանաստեղծ (2006)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուդարիս Ագլյամովը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 13-ին, Թաթարական ԻԽՍՀ Զաինսկի շրջանի Պուստ-Աշիտ գյուղում։ 1963-1968 թվականներին սովորել է Կազանի պետական համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետի թաթարերեն լեզվի և գրականության բաժնում։ 1968-1973 թվականներին աշխատել է Տուկաևսկի շրջանի հանրակրթական համակարգում՝ միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ, 1973-1974 թվականներին` Նաբերեժնիե Չելնի քաղաքի ժողովրդական թատրոնում` որպես ռեժիսորի օգնական, 1974 թվականից՝ որպես թղթակից աշխատել է Կազանում և հանրապետական տպագիր մամուլում, զբաղվել է նաև մասնագիտական գրական գործունեությամբ[1]։
1973 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ[2]։ 1959 թվականին Ագլյամովը սկսել է գրել իր առաջին բանաստեղծությունները, որոնք տպագրվել են Բաշկիրիայի և Թաթարստանի շրջանային և հանրապետական պարբերականներում։ 1968 թվականին լույս է տեսել Ագլյամովի «Հայացք հեռվից» բանաստեղծությունների ժողովածուն, որը տպագրվել է «Казан утлары» գրական և գեղարվեստական ամսագրում, այդ ստեղծագործությունները բարձր են գնահատվել պոեզիայի այնպիսի ճանաչված վարպետների կողմից, ինչպիսիք են Սիբգաթ Հաքիմը և Հասան Թուֆանը։ 1970 թվականին լույս է տեսել նրա «Զանգը» պոեզիայի ժողովածուն։ Այնուհետև լույս են տեսել «Խարույկների հետքեր» (1973), «Ողջույն, սիրտ» (1978), «Կեսօր» (1987), «Ես ասացի ...» (1991) ստեղծագործությունների ժողովածուները և «Խիղճը թակում է պատուհանը» (1996) հիմնական ստեղծագործությունների ժողովածուն[1]։ Ագլյամովի ստեղծագործությունները տպագրվել են «Дружба народов» և «Волга» գրական ամսագրերում[3]։
1991 թվականին Մուդարիս Ագլյամովին շնորհվել է Թաթարստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ 1992 թվականին «Վերադարձ դեպի ապագա» և «Ես ասացի» բանաստեղծական ժողովածուների համար դարձել է Թաթարստանի Հանրապետության Գաբդուլլա Տուկայի անվան պետական մրցանակի դափնեկիր[1]։ 2006 թվականին գրականության բնագավառում ունեցած վաստակի համար Ագլյամովին շնորհվել է Թաթարստանի Հանրապետության ժողովրդական բանաստեղծ պատվավոր կոչում[4]։
Մահացել է 2006 թվականի նոյեմբերի 26-ին, Կազանում[5]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Полдень : Стихи, баллады, поэмы / Мударрис Аглямов. - Казань : Татарское книжное издательство, 1987 г. — 175 с.
- Я сказал : Стихи / Мударрис Аглямов. - Казань : Татарское книжное издательство, 1991 г. — 207 с. — ISBN 5-298-00711-2
- Совесть стучит в окно : Стихотворения, баллады, поэмы / Мударрис Аглямов. - Казань : Татарское книжное издательство, 1996 г. — 333 с. — ISBN 5-298-00529-2
- Ворота века: стихи, баллады, поэмы / Мударис Аглямов. - Уфа: Китап, 2002 г. — 237 с. — ISBN 5-295-03105-5
- Устами татарского народа : пословицы, поговорки, афоризмы, литературные миниатюры / сост. А. Мушинский, А. Сафиуллин. - Казань : Магариф, 2007 г. — 237 с. — ISBN 5-7761-1612-0[6]
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թաթարստանի Հանրապետության ժողովրդական բանաստեղծ (2006)[4],
- Թաթարստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1991)[1]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թաթարստանի Հանրապետության Գաբդուլլա Թուկայի անվան պետական մրցանակի դափնեկիր (1992 - «Վերադարձ դեպի ապագա» և «Ես ասացի» բանաստեղծական ժողովածուների համար)[1]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Татарская энциклопедия / гл. ред. М. Х. Хасанов. - Казань : Институт татарской энциклопедии АН РТ, Т. 1: А — В. - 2002 г. — 671 с. — ISBN 5-85247-036-X
- Татарский энциклопедический словарь / гл. ред. М. Х. Хасанов. - Казань : Ин-т тат. энцикл. АН РТ, 1999 г. — 690 с. — ISBN 0-9530650-3-0
- Силуэты : литературные портреты писателей Татарстана / Казань : Татарское кн. изд-во, 2006 г. — 350 с. — ISBN 5-298-03932-4
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Аглямутдинов Мударрис Зуфарович». Сетевое издание «ТУКАЙ ДӨНЬЯСЫ». Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ Справочник Союза писателей СССР. - М. : Советский писатель, 1981 г. — С.17
- ↑ Татарская энциклопедия / гл. ред. М. Х. Хасанов. - Казань : Институт татарской энциклопедии АН РТ, Т. 1: А — В. - 2002 г. — 671 с. — ISBN 5-85247-036-X
- ↑ 4,0 4,1 «Мударрису Аглямову в день его 60-летия было присвоено звание народного поэта Татарстана». Татар-информ. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- ↑ «Скончался народный поэт Татарстана Мударрис Аглямов» (ռուսերեն). Татар-информ. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ «Аглямов, Мударис Зуфарович» (ռուսերեն). РГБ. Վերցված է 2021 թ․ փետրվարի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Аглямутдинов Мударрис Зуфарович». Татарская энциклопедия. Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- «Аглямутдинов Мударрис Зуфарович». Сетевое издание «ТУКАЙ ДӨНЬЯСЫ». Վերցված է 2021 թ․ հունվարի 30-ին.
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1946 ծնունդներ
- Թաթարստանում ծնվածներ
- Նոյեմբերի 26 մահեր
- 2006 մահեր
- Կազան քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուսաստանի գրողների միության անդամներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Թաթարստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչներ
- Կազանի համալսարանի շրջանավարտներ
- Թաթարստանի Հանրապետության ժողովրդական բանաստեղծներ
- Ռուս գրողներ
- Թաթար գրողներ
- Թաթար բանաստեղծներ
- Ռուս արձակագիրներ