Մուդարիս Ագլյամով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մուդարիս Ագլյամով
Ծնվել էհոկտեմբերի 13, 1946(1946-10-13)
ԾննդավայրԶաինսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 26, 2006(2006-11-26) (60 տարեկան)
Վախճանի վայրԿազան, Ռուսաստան
Մասնագիտությունգրող, արձակագիր և բանաստեղծ
Ազգությունթաթար
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունԿազանի Դաշնային համալսարան
ՊարգևներԹաթարստանի Հանրապետության Գաբդուլլա Տուկայի անվան պետական մրցանակ և Թաթարստանի Հանրապետության ժողովրդական բանաստեղծ

Մուդարիս Զուֆարովիչ Ագլյամով (ռուս.՝ Мударис Зуфарович Аглямов, հոկտեմբերի 13, 1946(1946-10-13), Զաինսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 26, 2006(2006-11-26), Կազան, Ռուսաստան), ռուս խորհրդային և թաթար գրող, արձակագիր և բանաստեղծ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1973)։ Թաթարստանի Հանրապետության Գաբդուլլա Տուկայի անվան պետական մրցանակի դափնեկիր (1992)։ Թաթարստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1991)։ Թաթարստանի Հանրապետության ժողովրդական բանաստեղծ (2006)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուդարիս Ագլյամովը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 13-ին, Թաթարական ԻԽՍՀ Զաինսկի շրջանի Պուստ-Աշիտ գյուղում։ 1963-1968 թվականներին սովորել է Կազանի պետական համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետի թաթարերեն լեզվի և գրականության բաժնում։ 1968-1973 թվականներին աշխատել է Տուկաևսկի շրջանի հանրակրթական համակարգում՝ միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ, 1973-1974 թվականներին` Նաբերեժնիե Չելնի քաղաքի ժողովրդական թատրոնում` որպես ռեժիսորի օգնական, 1974 թվականից՝ որպես թղթակից աշխատել է Կազանում և հանրապետական տպագիր մամուլում, զբաղվել է նաև մասնագիտական գրական գործունեությամբ[1]։

1973 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ[2]։ 1959 թվականին Ագլյամովը սկսել է գրել իր առաջին բանաստեղծությունները, որոնք տպագրվել են Բաշկիրիայի և Թաթարստանի շրջանային և հանրապետական պարբերականներում։ 1968 թվականին լույս է տեսել Ագլյամովի «Հայացք հեռվից» բանաստեղծությունների ժողովածուն, որը տպագրվել է «Казан утлары» գրական և գեղարվեստական ամսագրում, այդ ստեղծագործությունները բարձր են գնահատվել պոեզիայի այնպիսի ճանաչված վարպետների կողմից, ինչպիսիք են Սիբգաթ Հաքիմը և Հասան Թուֆանը։ 1970 թվականին լույս է տեսել նրա «Զանգը» պոեզիայի ժողովածուն։ Այնուհետև լույս են տեսել «Խարույկների հետքեր» (1973), «Ողջույն, սիրտ» (1978), «Կեսօր» (1987), «Ես ասացի ...» (1991) ստեղծագործությունների ժողովածուները և «Խիղճը թակում է պատուհանը» (1996) հիմնական ստեղծագործությունների ժողովածուն[1]։ Ագլյամովի ստեղծագործությունները տպագրվել են «Дружба народов» և «Волга» գրական ամսագրերում[3]։

1991 թվականին Մուդարիս Ագլյամովին շնորհվել է Թաթարստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։ 1992 թվականին «Վերադարձ դեպի ապագա» և «Ես ասացի» բանաստեղծական ժողովածուների համար դարձել է Թաթարստանի Հանրապետության Գաբդուլլա Տուկայի անվան պետական մրցանակի դափնեկիր[1]։ 2006 թվականին գրականության բնագավառում ունեցած վաստակի համար Ագլյամովին շնորհվել է Թաթարստանի Հանրապետության ժողովրդական բանաստեղծ պատվավոր կոչում[4]։

Մահացել է 2006 թվականի նոյեմբերի 26-ին, Կազանում[5]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Полдень : Стихи, баллады, поэмы / Мударрис Аглямов. - Казань : Татарское книжное издательство, 1987 г. — 175 с.
  • Я сказал : Стихи / Мударрис Аглямов. - Казань : Татарское книжное издательство, 1991 г. — 207 с. — ISBN 5-298-00711-2
  • Совесть стучит в окно : Стихотворения, баллады, поэмы / Мударрис Аглямов. - Казань : Татарское книжное издательство, 1996 г. — 333 с. — ISBN 5-298-00529-2
  • Ворота века: стихи, баллады, поэмы / Мударис Аглямов. - Уфа: Китап, 2002 г. — 237 с. — ISBN 5-295-03105-5
  • Устами татарского народа : пословицы, поговорки, афоризмы, литературные миниатюры / сост. А. Мушинский, А. Сафиуллин. - Казань : Магариф, 2007 г. — 237 с. — ISBN 5-7761-1612-0[6]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թաթարստանի Հանրապետության ժողովրդական բանաստեղծ (2006)[4],
  • Թաթարստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (1991)[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թաթարստանի Հանրապետության Գաբդուլլա Թուկայի անվան պետական մրցանակի դափնեկիր (1992 - «Վերադարձ դեպի ապագա» և «Ես ասացի» բանաստեղծական ժողովածուների համար)[1]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Татарская энциклопедия / гл. ред. М. Х. Хасанов. - Казань : Институт татарской энциклопедии АН РТ, Т. 1: А — В. - 2002 г. — 671 с. — ISBN 5-85247-036-X
  • Татарский энциклопедический словарь / гл. ред. М. Х. Хасанов. - Казань : Ин-т тат. энцикл. АН РТ, 1999 г. — 690 с. — ISBN 0-9530650-3-0
  • Силуэты : литературные портреты писателей Татарстана / Казань : Татарское кн. изд-во, 2006 г. — 350 с. — ISBN 5-298-03932-4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Аглямутдинов Мударрис Зуфарович»։ Сетевое издание «ТУКАЙ ДӨНЬЯСЫ»։ Վերցված է 2021-01-30 
  2. Справочник Союза писателей СССР. - М. : Советский писатель, 1981 г. — С.17
  3. Татарская энциклопедия / гл. ред. М. Х. Хасанов. - Казань : Институт татарской энциклопедии АН РТ, Т. 1: А — В. - 2002 г. — 671 с. — ISBN 5-85247-036-X
  4. 4,0 4,1 «Мударрису Аглямову в день его 60-летия было присвоено звание народного поэта Татарстана»։ Татар-информ։ Վերցված է 2021-01-30 
  5. «Скончался народный поэт Татарстана Мударрис Аглямов» (ռուսերեն)։ Татар-информ։ Վերցված է 2021-02-21 
  6. «Аглямов, Мударис Зуфарович» (ռուսերեն)։ РГБ։ Վերցված է 2021-02-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]