Jump to content

Մոխրածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոխրածաղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Էուդիկոտներ
Ընտանիք Բարդածաղկավորներ
Լատիներեն անվանում
Cineraria maritima
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Մոխրածաղիկ, (լատին․՝ Cineraria maritima) պատկանում է բարդածաղկավորների ընտանիքին։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկորատիվ ծաղկեգործության մեջ օգտագործվում է մերձծովյան հալևորուկը (Cineraria maritima L.Բույսի բարձրությունը հասնում է մինչև 35-40 սմ։ Ամբողջ բույսը ծածկված է, սպիտակ, արծաթավուն թավով, տերևները երկարավուն են, խորը կտրտված տերևաթիթեղով։

Բազմամյա բույս է, սակայն ծաղկային ձևավորումներում օգտագործվում է որպես միամյա, որովհետև առաջին տարում բույսը գեղեցիկ է և 15 սմ-ից ավելի չի բարձրանում, իսկ երկրորդ տարում կորցնում է իր դեկորատիվ տեսքը։ Օգտագործվում է գորգային ձևավորումներում մեծ մասամբ եզրագծերի համար, երբեմն նաև փոքր խմբավորումներում։

Շատ լավ է տանում խուզումը։ Տնկումը կատարվում է արևոտ հողամասերում, բույսը բույսից 10 սմ հեռավորության վրա։ Կիսաստվերում տերևների գույնը խամրում է։ Գլխավորապես մշակվում է սպիտակ, պայծառ ձևը (Cineraria mar. Diamant), որը մեր կլիմայական պայմաններում լավ է ձմեռում։ Բազմացվում է սերմերով երբեմն նաև՝ կտորներով։ Ցանկը ջերմատներում կատարվում է հունվար-փետրվար ամիսներին, ցանկարկղերի մեջ, ցանկի համար նախատեսված սովորական հողում։ Ծլում է 7-10 օրվա ընթացքում։ Ծլունակությունը պահպանվում է 3-4 տարի։ Մեկ գրամ սերմում պարունակվում է մոտավորապես 7000 հատիկ։ Նախասածիլումը կատարվում է արկղերի մեջ, որտեղից փոխադրվում է ծաղկանոց։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրածաղիկ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոխրածաղիկ» հոդվածին։