Միրգորոդյան խոզ
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/02/%D0%9C%D0%B8%D1%80%D0%B3%D0%BE%D1%80%D0%BE%D0%B4%D1%81%D1%8C%D0%BA%D0%B0_%D1%81%D0%B2%D0%B8%D0%BD%D1%8F.jpg/245px-%D0%9C%D0%B8%D1%80%D0%B3%D0%BE%D1%80%D0%BE%D0%B4%D1%81%D1%8C%D0%BA%D0%B0_%D1%81%D0%B2%D0%B8%D0%BD%D1%8F.jpg)
Միրգորոդյան խոզ (ուկրաիներեն՝ Mиpгopoдcькa), մսաճարպատու խոզերի ցեղ։ Ստացվել է Ուկրաինայի Պոլտավայի մարզում՝ տեղական խոզերի և բերկշիրյան միջին ու խոշոր սպիտակ և մասամբ խոշոր սև ու տեմվորս ցեղերի վարազների տրամախաչումից։
Մարմնակազմվածքն ամուր է։ Թույրը՝ սև-խայտաճամուկ։ Սեռահասուն վարազների կենդանի զանգվածը՝ 230-320, մերուններինը 200-230 կգ է։ Պտղատվությունը 10-11 (լավագույնները՝ 22) խոճկոր է։ Խոզերը պահանջկոտ չեն կերի նկատմամբ, լավ են օգտագործում արոտը և արագ բտվում։ Վաղահաս են։ 6-7 ամսական մատղաշների կենդանի զանգվածը մինչև 100 կգ է, 1 կգ քաշաճին ծախսվում է 4, 2-4, 5 կերային միավոր։ Բտված խոզերի մսեղիքի զանգվածում միսը կազմում է միջին հաշվով 49-54, իսկ ճարպը՝ 37-41%։
Բուծվում է Ուկրաինայում, Ռուսաստանի հարավային մարզերում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 615)։ ![]() |