Jump to content

Միկոբակտերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկոբակտերիա
M.tuberculosis-ի գաղութի ներկում ֆլուորեսցենտային ներկերով հեղուկ միջավայրում(կորդ-ֆակտոր)
Mycobacterium tuberculosis
Գիտական դասակարգում
Թագավորություն Բակտերիաներ
Լատիներեն անվանում
Mycobacterium


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 189415
NCBI 1763
EOL 83101

Միկոբակտերիաներ (լատին․՝  Mycobacterium), Ակտինոմիցետների ընտանիքի բակտերիաների ցեղ, որի որոշ ներկայացուցիչներ ախտածին են ինչպես մարդկանց, այնպես էլ մի շարք կաթնասունների համար։

Կենսաբանական նկարագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկոբակտերիաները խիստ աէրոբ, անշարժ (բացառությամբ Mycobacterium marinum տեսակից, որը մակրոֆագերից դուրս գտնվելիս շարժուն է), ճյուղավորվելու ընդունակ ցուպիկաձև բակտերիաներ են։ Սպոր և պատիճ(կապսուլա) չեն առաջացնում, չունեն արտաքին բջջաթաղանթ.այդ պատճառով էլ համարվում են թթվակայուն գրամ-դրական բակտերիաներ։ Բոլոր տեսակներն ունեն յուրահատուկ հիդրոֆոբ բջջաթաղանթ, որն իր մեջ պարունակում է մոմանման միացություններ, միկոլաթթուներ(միկոլատներ), բավական քանակով պոլիսախարիդներ, որոնք բջջի կենսագործունեության համար ունեն առանձնահատուկ նշանակություն։ Ցիտոպլազմայում առկա են կարոտինոիդներ, որոնք գաղութներին տալիս են դեղնավուն կամ կարմիր երանգ։

Էվոլյուցիայի ընթացքում միկոբակտերիաների մոտ առաջացել են մի շարք մեխանիզմներ, որոնց օգնությամբ նրանք ընդունակ են դառնում հաղթահարել և չեզոքացնել արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները։ Դրանք են. յուրահատուկ բջջաթաղանթը, զանազան ցիտոտոքսիկ նյութերն ապակտիվացնելու ունակությունը, կառուցվածքային պլաստիկությունը (L- ձևերի առաջացում)։ Շնորհիվ դրանց՝ միկոբակտերիաները բավականին կայուն են արտաքին միջավայրում. չոր վիճակում գոյատևում են մինչև 3 տարի, տաքացման ժամանակ որոշ տեսակներ կարող են տանել նույնիսկ 80 °С և բարձր ջերմաստիճաններ, կայուն են մի շարք անտիսեպտիկ և դեհիդրատացնող(ացետոն, սպիրտներ) նյութերի նկատմամբ։ Տուբերկուլյոզի միկոբակտերիաները դիմանում են նույնիսկ արևի ճառագայթներին և արտաքին միջավայրում կարող են գոյատևել տարուց ավել՝ առանց կենսունակության կորստի։

Բազմանում են կիսմամբ և բողբոջմամբ։ Տարածված են հողում, ջրում, սապրոֆիտ(ոչ ախտածին) տեսակները մասնակցում են բուսական մնացորդների միներալացմանը, որոշ տեսակներ ազոտֆիքսող են, որոշներն էլ օգտագործվում են նավթով բնության աղտոտման դեմ պայքարում[1], ինչպես նաև կիրառվում են սիլոսի, կաթնամթերքների, պանրի և այլն պատրաստման համար։ Միկոբակտերիաների ախտածին տեսակները մարդկանց մոտ առաջացնում են ծանր հիվանդություններ՝ տուբերկուլյոզ, բոր։

  1. «Mycobacterium flavescens». 27.01.1996. Վերցված է 17-03-2012-ին.(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 541