Jump to content

Միլանի զինանշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլանի զինանշան
Մանրամասնություններ

Միլանի զինանշան, իտալական Միլան քաղաքի զինանշանը, որ ժամանակի ընթացքում մի շարք փոփոխությունների է ենթարկվել։

Միլանի դրոշը

Միլանի ժամանակակից զինանշան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլանի ժամանակակից զինանշանը իրենից ներկայացնում է արծաթագույն դաշտի վրա Գեորգիևյան խաչ։ Նույն խաչը պատկերված է նաև Միլանի դրոշի վրա։ Զինանշանի վահանի վերևում տեղադրված է ատամնավոր պատերով ամրոցի տեսքով թագ։ Այդ ձևը հաճախ հանդիպում է շատ եվրոպական երկրների քաղաքային զինանշանների վրա, որոնք հարում են հռոմեական corona muralis-ին։ Վահանի երկու կողմից կաղնու և դափնու ճյուղեր են։

Դրոշի վրա կարմիր խաչի օգտագործումը գալիս է X դարից։ Համարվում է նաև, որ կարմիր խաչը հիշեցնում է Միլանի բնակչի հերոսական արարքը, երբ նա առաջինը խաչը դրեց Երուսաղեմի պատին՝ Առաջին խաչակրած արշավանքի ժամանակ։

Համարվում է, որ սպիտակ գույնը խորհրդանշում է ժողովրդին, իսկ կարմիր գույնը՝ պալատականներին և արիստոկրատներին։ 1138 թվականին քաղաքն իրավունք ստացավ մետաղադրամներ հատել, նրա մի երեսին պատկերված էր խաչ, իսկ մյուս երեսին արծվառույծ։

Ավելի ուշ միջազգային արենայում գերբը վերափոխվեց Միլամյան դուքսի զինանշզնով։ Մուսալինիի ժամանակներում ավելացվեց վերևի կարմիր դաշտը պսակով և պատյանով (իտալ.՝ Capo del Littorio)[1]։ ֆաշիստական ռեժիմի տապալումից հետո զինանշզնի տեսքը վերականգնվեց։

Կարմիր խաչով դրոշը համարվում էր նաև սրբ Ամբրոսիայի դրոշը, Միլանի եպիսկոպոսի դրոշը 374—397 թթ. և քաղաքի հովանավորինը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Stemmi di comuni e province d'Italia». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 29-ին.