Մերձազովյան դաշտավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մերձազովյան դաշտավայր, բարձրավայր Ուկրաինայի հարավ-արևելքում, Զապորոժիեի և Դոնեցկի մարզերի տարածքում։

Բարձրությունը մինչև 324 մ (Մոգիլա-Բելմակ լեռ)։ Զառիվայր իջնում է դեպի Ազովի ծով։ Ռելիեֆի հիմնական առանձնահատկությունները պայմանավորված են բյուրեղացած հիմքով, որը ծածկված է դեղնահողային ապարներով։

Բարձրավայրից սկիզբ են առնում Մոլոչնայա, Բերդա, Օբիտոչնայա գետերը, որոնք թափվում են Ազովի ծով։

Հողերից գերակայում են հարավային սևահողերը, տարածքը ինտենսիվ մշակվում է։ Ստորոտներին պահպանվել են տափաստանային տեսակի բուսականությամբ վայրեր։

Բարձրավայրում է գտնվում Ուկրաինական տափաստանային արգելոցի «Կամեննիե մոգիլի» մասը։