Jump to content

Մետասոմատոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մետասոմատոզ, մետասոմատիզմ, հասկացություն, որ անցյալ դարի կեսերին մտցրել է Նումանը՝ տեղակալվող միներալի հետ լուծույթի քիմիական փոխներգործության պայմաններում ընթացող պսևդոմորֆիզմի տարատեսակը որակելու համար։

Խորհրդային գիտնական Դմիտրի Կորժինսկին (1936 թ., 1953 թ.) մետասոմատոզը սահմանում է որպես «ապարների յուրաքանչյուր տեղակալում քիմիական կազմի փոփոխությամբ», որը տեղի է ունենում ինչպես արտածին, այնպես էլ ներծին պայմաններում, «ընդ որում հին միներալների հալումը և նորերի նստեցումը կատարվում է գրեթե միաժամանակ, այնպես որ տեղակալման ընթացքում տեղակալվող ապարները ամբողջ ժամանակ պահպանում են պինդ վիճակ»[1]։ Ըստ նյութի տեղափոխման բնույթի մետասոմատոզը լինում է՝ դիֆուզիոն, ներծծման, իոնադիֆուզիոն, կոնտակտադիֆուզիոն, կոնտակտային են։ Մետասոմատիկ նորագոյացումների ձևավորման պայմանների ընդհանրության և կազմի հիման վրա մետասոմատոզի արգասիքները ստորաբաժանվում են՝ սկառների, գրեյզենների, կարբոնատիտների, ակսետալիտների, պրոպիլիտների, արգիլիզիտների և այլ ձևերի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Геологический словарь», т․ 1, 1973 թ., с․ 437


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 483
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մետասոմատոզ» հոդվածին։