Մետալուրգ (մարզադաշտ, Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մետալուրգ (մարզադաշտ, այլ կիրառումներ)
Մետալուրգ
Տեսակմարզադաշտ
ՏեղագրությունԿրասնի Սուլին
Երկիր Ռուսաստան
Քարտեզ
Քարտեզ

«Մետալուրգ» մարզադաշտ (ռուս.՝ Стадион «Металлург»), մարզադաշտ Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։

Հասցեն` Կրասնի Սուլին, Օկտյաբրսկայա փողոց, 1[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մետալուրգ» մարզադաշտը «Սուլին» ֆուտբոլային ակումբի մարզադաշտն է։ Այստեղ իր տնային խաղերն է անցկացնում «Սուլին» ֆուտբոլային ակումբը։ Այստեղ է մարզվում «Նիկա» մանկական մարզական ակումբը։ Մարզադաշտն ունի մարզադահլիճ, կացարան պատանի ֆուտբոլիստների համար։ 2017 թվականի դրությամբ օլիմպիական ռեզերվի «Նիկա» մարզական մանկապատանեկան դպրոցում պարապում էր մոտ 200 ֆուտբոլիստ, առկա էր կանանց ֆուտբոլային թիմ։ 2017 թվականին ակումբը պլանավորում էր խաղալ Ռոստովի մարզի առաջին խմբի առաջնությունում[1]։

«Մետալուրգ» մարզադաշտի հեռավորությունը քաղաքի կենտրոնից 73 մետր է[1]։

2015 թվականին մարզադաշտը բարեկարգվել է։ Ֆուտբոլային դաշտի հարևանությամբ գտնվող հողից քերվել է վերին շերտը, որն աղտոտված է եղել մոլախոտով։ 2014 թվականի աշնանը դաշտում ցանվել է մշակախոտ[2]։

2014 թվականին ակումբը բոլոր խաղերն անցկացրել է Էներգետիկների ավանում, ինչն անհարմարություն է ստեղծել ինչպես մարզիկների, այնպես էլ երկրպագուների համար[2]։

Բարեկարգման ընթացքում կարգի են բերվել տրիբունաները, կատարվել են այլ աշխատանքներ։ Նախկինում մարզադաշտը տեղավորել է մինչև 10 հազար հանդիսական, սակայն հարավային տրիբունան ապամոնտաժելուց հետո այն սկսել է տեղավորել 7-8 հազար հանդիսական։ Նոր պլաստիկ նստատեղեր տեղադրելուց հետո այնտեղ կարող են հարմարավետորեն տեղավորել ավելի քան երկու հազար երկրպագուներ[2]։

«Մետալուրգ» մարզադաշտում ֆուտբոլից բացի անցկացվում են նաև այլ մրցումներ, օլիմպիադաներ և մրցաշարեր[2]։

1997 թվականին այստեղ կայացել է քաղաքի համար պատմական հանդիպում։ Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում տեղի «Մետալուրգ» թիմն ընդունել է երկրի բազմակի չեմպիոն Մոսկվայի «Սպարտակին»։ Հիմնական կազմով հանդես եկած հյուրերը հաղթել են 2:0 հաշվով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Стадион Металлург». Վերցված է 2019 Մարտ 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «В Красном Сулине стадион «Металлург» готовится к летнему сезону». Վերցված է 2019 Մարտ 28-ին.
  3. «НА СТАДИОНЕ ЗА НЕДЕЛЮ СДЕЛАЛИ ТРИБУНУ, А В ГОРОДЕ ПОЛОЖИЛИ АСФАЛЬТ [ФОТО, ВИДЕО]». Վերցված է 2019 Մարտ 28-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]