Jump to content

Մենզուլային հանույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մենզուլային հանույթ, տեղագրական հանույթի տեսակ, որը կատարվում է գեոդեզիական գործիքների օգնությամբ։ Մենզուլային հանույթի ընթացքում տեղանքի բնորոշ կետերը կառուցվում են գրաֆիկորեն։ Այդ կետերով ուրվագծվում են հողահանդակները, գետերը, լճերը, բնակավայրերը և այլ տարրեր՝ տրված մասշտաբով։ Եթե մենզուլային հանույթի միջոցով ստանում են տեղանքի հատակագիծը կամ քարտեզն առանց ռելիեֆի, հանույթը կոչվում է հորիզոնական։ Իսկ եթե պատկերվում է նաև տեղանքի ռելիեֆը (հորիզոնականներով), հանույթը կոչվում է ուղղաձիգ։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 461