Մենամ Չաո Պրայա, Մենամ, գետ Հնդկաչին թերակղզում (Թաիլանդում)։ Երկարությունը մոտ 1200 կմ է, Պինգ վտակի ակունքներից՝ մոտ 1500 կմ, ավազանը՝ մոտ 150 հազար կմ2։ Սկիզբ է առնում Կհունտհան լեռնաշղթայից, թափվում Սիամի ծոց (Հարավ-Չինական ծով)։ Սնումը անձրևային է, ռեժիմը՝ մուսսոնային։ Միջին ծախսը ստորին հոսանքում մոտ 2700 մ3/վրկ է։ Ջրերը օգտագործվում են ոռոգման նպատակով։ Նավարկելի է գետաբերանից սկսած 400 կմ, վարարումների ժամանակ՝ 750 կմ։ Դելտայում են Բանգկոկ և Այուտահայա քաղաքները։
Կաղապար:Թաիլանդ-անավարտ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 456)։