Jump to content

Մենագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մենագրություն (առաջացել է հունարեն «մոնոգրաֆիա» բառից (հին հունարեն՝ μονοσ` «մեկ, միասնական» և հին հունարեն՝ γραφειν՝ «գրություն») բառից), գիտական աշխատություն, որտեղ առավել լիակատարությամբ ուսումնասիրվում է որոշակի թեմա։ Մենագրության մեջ ընդհանրացվում և վերլուծվում է տվյալ հարցին վերաբերող գրականությունը, առաջ են քաշվում գիտության զարգացմանը նպաստող նոր վարկածներ ու լուծումներ։ Սովորաբար հրատարակվում է առանձին գրքով։ Մենագրությունն ունենում է մատենագիտական ընդարձակ ցուցակ, ծանոթագրություններ և այլն։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 456