Մեղրաքամիչ մեքենա
Արտաքին տեսք
Մեղրաքամիչ մեքենա, կենտրոնախույս ուժի ազդեցությամբ մեղրահացից մեղրը քամող մեքենա։
Ստեղծվել է 1865 թվականին, չեխ մեղվաբույծ-կոնստրուկտոր Ֆրանց Հրուշկայի կողմից (մինչ այդ մեղրը քամել են մամլիչներով)։
Կազմված են արտաքին կաթսայից, ներքին թմբուկից (ռոտորից), որտեղ տեղավորում են մեղրով լցված մեղրահացերը (շրջանակները) և հաղորդակից (շարժակ)։ Ռոտորի պտտման ժամանակ, կենտրոնախույս ուժի ազդեցությամբ, մեղրը ցայտում և թմբուկի պատերով ծորում է մինչև կաթսայի հատակը, որտեղից ծորակով հոսում է դուրս։ Տարբերում են լարային (շրջանակները տեղադրում են լարի երկարությամբ), շառավղային (շրջանակները դասավորում են շառավիղներով) և խառը (կոմբինացված) մեղրաքամիչ մեքենաներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 448)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեղրաքամիչ մեքենա» հոդվածին։ |
|