Մաքսիմ Երմակով
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 21, 1995[1] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Կամենսկ-Ուրալսկի, Սվերդլովսկի մարզ, Ռուսաստան | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մաքսիմ Վլադիմիրովիչ Երմակով (ապրիլի 21, 1995[1], Կամենսկ-Ուրալսկի, Սվերդլովսկի մարզ, Ռուսաստան), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան և հենակետային կիսապաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դենաս» ֆուտբոլային դպրոցի սան (Կամենսկ-Ուրալսկ)։ 2008 թվականին Մանկական ֆուտբոլային լիգայի հավաքականի կազմում դարձել է Կ. Ի. Բեսկովի հուշամրցաշարի հաղթող և ընդգրկվել մրցաշարի խորհրդանշական հավաքականում[2]։ Ավելի ուշ տեղափոխվել է «Կրասնոդար» ակումբի ակադեմիա։ 2011-2012 մրցաշրջանից ի վեր նա ներգրավվել է երիտասարդական կազմի հանդիպումներին, միայն ցլերի դուբլի համար երիտասարդական առաջնությունում մասնակցել է 39 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։ 2013 թվականի հունվարին տեղափոխվել է Մոսկվայի «Սպարտակ», որտեղ խաղացել է երիտասարդական կազմում և «Ֆարմ» ակումբում։ «Սպարտակ-2»-ի կազմում 2013 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին մասնակցել է երեք հանդիպման, իսկ երիտասարդական առաջնությունում երեքուկես մրցաշրջանի ընթացքում կարմիր-սպիտակների կազմում մասնակցել է 53 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։
2016 թվականի ամռանը հեռացել է «Սպարտակից» և տեղափոխվել լիտվական «Ստումբրաս»։ Լիտվայի առաջնությունում նորամուտը նշել է 2016 թվականի սեպտեմբերի 7-ին «Տրակայ»-ի դեմ խաղում՝ 64-րդ րոպեին փոխարինման դուրս գալով Ռոբերտաս Վեժավիչուսի փոխարեն[3]։ Ընդհանուր առմամբ, լիտվական ակումբը 6 հանդիպում է անցկացրել երկրի առաջնությունում և մեկ խաղ Լիտվայի Գավաթում և 2016 թվականի մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է թիմից։
2017 թվականի օգոստոսի 1-ին տեղափոխվել է հայկական «Փյունիկ»[4], բայց արդեն տարեվերջին հեռացել է թիմից։
Կարիերան հավաքականում
Խաղացել է Ռուսաստանի մինչև 17 և մինչև 19 տարեկանների հավաքականներում, մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությունների ընտրական հանդիպումներին, խաղացել է նաև ստուգողական խաղերում[5]։ Դարձել է Գրանատկինի հուշամրցաշարի հաղթող[6]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի երիտասարդական առաջնության հաղթող՝ 2012-2013
- Գրանատկինի hուշամրցաշարի hաղթող՝ 2013
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «IV-й Всероссийский турнир «Бесков и его команда» 2008». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «STUMBRAS VS. TRAKAI 1 — 4». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Փյունիկի» նորեկները, NEWS.am (1 օգոստոսի 2017)
- ↑ Спартаковцы успешно выступили за юношескую сборную России
- ↑ «Спартак» купил победителя Мемориала Гранаткина