Մարի Մալահել Քսականա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարի Մալահել Քսականա
Mary Malahele-Xakana
Ծնվել է1916 մայիսի 2
ԾննդավայրՊոլոկվանե, ՀԱՀ
Մահացել էմայիսի 8, 1981(1981-05-08) (տարիքը 65)
Մահվան վայրՍանդտոն, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Տրանսվաալ, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունՖորթ Հարի համալսարան
Վիթվաթերսրենդի համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Պարգևներ

Մարի Մալահել Քսականա (անգլ.՝ Mary Malahele-Xakana, մայիսի 2, 1916(1916-05-02), Պոլոկվանե, ՀԱՀ - մայիսի 8, 1981(1981-05-08), Սանդտոն, Յոհաննեսբուրգ (քաղաքային շրջան), Տրանսվաալ, ՀԱՀ)[1], Հարավային Աֆրիկայում առաջին գրանցված սևամորթ բժշկուհի, ինչպես նաև «Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիայի» հիմնադիրներից մեկը[2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Սյուզն Մակոբատջատի Մալահելը ծնվել է Պոլոկվեյնում (Պիտերսբուրգ)[4]։ Նրա հայրը կրոնափոխ քրիստոնյա Թադիուս Չեու Մալահելան էր։ Նրա հայրը քշվել էր իր սեփական տնից միայն այն պատճառով, որ հրաժարվել էր մահապատժի ենթարկել իր զույգ երեխաներին, քանի որ զույգերը անեծք էին համարվում[5]։ Պատանի հասակում նա սովորում է Յոհանեսբուրգի մոտ գտնվող Ջուլվինի մեթոդիստական ավագ դպրոցում։ Նա ուսանել է Ֆորթ Հարի համալսարանում և 1941 թվականին «Ազգային վստահություն հիմնադրամի» կողմից աջակցություն ստացավ սովորելու բժշկություն Վիթվաթերսրենդի համալսարանում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Մալալհելն ավարտում է համալսարանը և աշխատանքի է անցնում՝ որպես առաջին սևամորթ բժշկուհի Հարավային Աֆրկայում[6]։ Նա հիմնում է սեփական կլինիկան Կլիփթաունում, իսկ երկրորդը՝ Հյուսիսային Մոֆոլոյում։ Տարածքների պաշտպանության գործողություններից հետո, նա աշխատում էր Դոբսոնվիլի կլինիկայում[7][8]։ Մարի Մալահել Քսականան «Երիտասարդ կանանց քրիստոնեական ասոցիացիայի» հիմնադիրներից մեկն էր Հարավային Աֆրիկայում և բավականին ակտիվ էր խաղաղության և հակառասայականության համար մղվող շարժումներում։ Նա «Կանանց խաղաղություն» շարժման անդամ էր, Ֆորթ Հեյր համալսարանի խորհրդի անդամ, ինչպես նաև Ռուդեփուրդ դպրոցի խորհրդի ղեկավարը[7][8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի Մալահելն ունեցել է 2 դուստր։

Մահացել է 1981 թվականին 65 տարեկան հասակում սրտի կաթվածից, երբ որպես կամավոր աշխատում էր Յոհանեսբուրգի Սանթոն տարածքում բժիշկ Նթաթո Մոտլանայի հետ[9]։

Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին հետմահու արժանացել է Բաոբաբի շքանշանի բժշկական բնագավառում իր ծավալած գործունեության համար[8][10]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոբսոնվիլի դպրոցն անվանվել է ի պատիվ Մարի Մալահել Քսականայի[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Birth and death dates from "Dr Mary Susan Makobatjatji Malahlela (Posthumous)" Արխիվացված 2016-01-27 Wayback Machine Order of the Baobab, Office of the Presidency, Government of South Africa; some sources give 1917 and 1982 instead.
  2. «Mary Susan Malahele-Xakana | South African History Online». Sahistory.org.za. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  3. «The heroes of the South African women's struggle-Top Women». Businesswomen.co.za. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  4. Gail Nattrass, "Mary Susan Malahlela-Xakana" South African History Online.
  5. Women Marching Into the 21st Century: Wathint' Abafazi, Wathint' Imbokodo. HSRC Press. 2000. էջեր 202–. ISBN 978-0-7969-1966-3.
  6. Anne Digby, "Black Doctors and Discrimination under South Africa’s Apartheid Regime" Medical History 57(2)(April 2013): 269-290. doi: 10.1017/mdh.2012.106
  7. 7,0 7,1 Mpho Raborife, "Wits Med School Honours First Black Woman Graduate from 1947" Արխիվացված 2016-01-22 Wayback Machine News24 (June 12, 2015).
  8. 8,0 8,1 8,2 "Dr Mary Susan Makobatjatji Malahlela (Posthumous)" Արխիվացված 2016-01-27 Wayback Machine Order of the Baobab, Office of the Presidency, Government of South Africa.
  9. "Mary Susan Malahlela-Xakana", in Women Marching Into the 21st Century: Wathint' Abafazi, Wathint' Imbokodo (HSRC Press 2000): 202-203. ISBN 9780796919663
  10. "Pics: Zuma Bestows National Orders" IOL: Independent Online (December 8, 2015).
  11. Dr. Mary Malahlela Primary School, Dobsonville, Soweto, Gauteng, South Africa.