Jump to content

Մարգարի խաչքար (Հռիփսիմե, Վաղարշապատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարի խաչքար
Մարգարի խաչքար
ԵրկիրՀայաստան
ՏարածաշրջանԱրմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։
Սկզբնական տեղադրությունՆախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում։
Ներկա տեղադրությունԿանգնեցված է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ։
Ներկա վիճակկանգուն
Ժառանգության կարգավիճակՊատմաճարտարապետական հուշարձան
ՆվիրվածՄարգարին։
ԽաչագործՍամվել։
ՊատվիրողԱնհայտ է։
Ճարտարապետական ոճՀայկական ճարտարապետություն
Ստեղծման տարեթիվ16-րդ դար
Զարդաքանդակի նկարագրությունԽաչքարը քանդակներ չունի։
Նյութբազալտ
ԱրձանագրությունԽաչքարը ունի արձանագրություններ։
ՎայրԳերեզմանոց
Քարտեզ
Քարտեզ
 Khatchkars of St. Hripsime church Վիքիպահեստում

Մարգարի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/17.9.5)[1]։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ պարսպի մոտ[2]։ Նախկինում գտնվել է Մայր Աթոռի ժառանգավորաց դպրոցում[2]։

Խաչքարի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերվել է 1896-1897 թվականներին Մայր Աթոռում ընթացող հին վեհարանի, տպարանի և ժառանգավորաց դպրոցի ավերակների մաքրման ժամանակ։ Երկատված է՝ ստորին հատվածը չի պահպանվել։

Խաչքարի վիմական արձանագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիմական արձանագրությունը փորագրված է խաչքարի քիվին, իսկ հիմնախաչի հորիզոնական թևերի մոտ կազմող վարպետի անունն է[2].

  1. ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱՒՍ Է ՄԱՐԳԱՐ[ԻՆ]
  2. ԿԱԶՄՈՂ ՍԱՆՎԷԼ

Համաձայն արձանագրության՝ խաչքարը նվիրված է Մարգարին։ Խաչքարագործ վարպետը Սամվել կազմողն է[3]։ Միջնադարյան քարգործ վարպետներին նվիրված աշխատության մեջ Ս. Բարխուդարյանն անդրադարձել է արձանագրությանը՝ նշելով, որ Սուրբ Հռիփսիմեի արևելյան պարսպի տակ շարված խաչքարերը հավաքված են տարբեր տեղերից և մեծ մասամբ շրջապատի գերեզմանոցից, սակայն դրանց մեծ մասը 19-րդ դարի վերջին դուրս են հանվել Սուրբ Էջմիածնի հարակից կառույցների մաքրման աշխատանքների ժամանակ։ Ս. Բարխուդարյանը նկատել է, որ այս խաչքարն ունի արձանագրություն փորագրելու մի առանձնահատկություն, քանի որ ողջ քիվը պատած է զուգահեռգծերով` տառերի համաչափությունը պահելու նպատակով։ Նա նշում է, որ այս շարքում կա նաև մեկ այլ նմանատիպ խաչքար, որի քիվի արձանագրությունն ամբողջովին եղծված է, իսկ թվականը պահպանվել է, որ է` ՌԱ. (1552): Բարխուդարյանը կարծում է, որ այդ խաչքարը ևս Սանվել կազմողի ձեռագործն է[4]։ Մենք մեր հե տազո տու թյուն ների ժամանակ նման խաչ քար չենք նկատել։

Գ. Տեր­-Մկրտչյանը գրի է առել այս խաչքարի միայն քիվի արձանագրությունը, իսկ կազմողի անունը հավանաբար չի նկատել[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. 2,0 2,1 2,2 2,3 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
  3. Հակոբյան Պ., Էջմիածնի վիմագրերը Գալուստ Տեր-Մկրտչյանի վերծանմամբ, «Մշակույթ», 1990, թիվ 2-3, էջ 87։
  4. Ս. Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, 1963 թվական, էջ 168