Jump to content

Մասունք ազգագրական համույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասունք ազգագրական համույթ
Ժանրերազգագրություն
Գործունեություն1986
Կայքmasunq.am

«Մասունք» ազգագրական երգի-պարի համույթ Հայաստանում։

Համույթը հիմնադրվել է 1986 թվականին տնտեսագիտական գիտությունների թեկնածու, բանահավաք-ազգագրագետ, պարագետ, պարուսույց Ռուդիկ Հարոյանի նախաձեռնությամբ` որպես Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի գեղարվեստական խումբ։ Խումբը գործել է մինչև 1989 թվականը։

2007 թվականին Ռուդիկ Հարոյանը Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում վերաբացել է «Մասունքը» նոր կազմով։ 2007-2010 թվականներին խմբի երգուսույցն ու երաժշտական մասի ղեկավարն է եղել Մարինե Մկրտչյանը։ 2010 թվականի հուլիսից խմբի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է։ 2011 թվականի հոկտեմբերից խումբը նոր եռանդով շարունակել է իր գործունեությունը և 2012 թվականի ապրիլից գործում է Հայաստանի ազգային սկաուտական շարժում «ՀԱՍԿ» ՀԿ-ի հովանու ներքո։ Ռուդիկ Հարոյանի բանահավաքչական նվիրյալ գործունեության շնորհիվ՝ «Մասունքը» ներկայացնում է Ջավախքի, Փերիայի, Վանի, Վասպուրականի, Կարնո, Մուսալեռան, Մուշի, Տարոնի և այլ շրջանների ավանդական երգի, պարի ու պարերգի բացառիկ նմուշներ։ Խմբի նպատակն է միանգամայն անխառն ներկայացնել և տարածել մեր ազգային ավանդական երգի ու պարի թանկ նշխարներն ու մասունքները, վերականգնել հայկական ավանդական տոներն ու ծեսերը և դրանք վերադարձնել ժողովրդին։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]