Մասունք ազգագրական համույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասունք ազգագրական համույթ
Մասունք.jpg

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մասունք» ազգագրական երգի-պարի համույթը հիմնադրվել է 1986 թվականին տնտեսագիտական գիտությունների թեկնածու, բանահավաք-ազգագրագետ, պարագետ, պարուսույց Ռուդիկ Հարոյանի նախաձեռնությամբ` որպես Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի գեղարվեստական խումբ: Խումբը գործել է մինչև 1989 թվականը:

2007 թվականին Ռուդիկ Հարոյանը Երևանի պետական ճարտարագիտական համալսարանում վերաբացել է «Մասունքը» նոր կազմով: 2007-2010 թվականներին խմբի երգուսույցն ու երաժշտական մասի ղեկավարն է եղել Մարինե Մկրտչյանը: 2010 թվականի հուլիսից խմբի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: 2011 թվականի հոկտեմբերից խումբը նոր եռանդով շարունակել է իր գործունեությունը և 2012 թվականի ապրիլից գործում է Հայաստանի ազգային սկաուտական շարժում <<ՀԱՍԿ>> ՀԿ-ի հովանու ներքո: Ռուդիկ Հարոյանի բանահավաքչական նվիրյալ գործունեության շնորհիվ՝ <<Մասունքը>> ներկայացնում է Ջավախքի, Փերիայի, Վանի, Վասպուրականի, Կարնո, Մուսալեռան, Մուշի, Տարոնի և այլ շրջանների ավանդական երգի, պարի ու պարերգի բացառիկ նմուշներ: Խմբի նպատակն է միանգամայն անխառն ներկայացնել և տարածել մեր ազգային ավանդական երգի ու պարի թանկ նշխարներն ու մասունքները, վերականգնել հայկական ավանդական տոներն ու ծեսերը և դրանք վերադարձնել ժողովրդին:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]