Մասնակից:Մատենագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գայթակղության քար (ռուս.՝ камень преткновения, անգլ.՝ stone of stumbling, ֆրանս.՝ pierre d'achoppement)։

Թևավոր խոսք, որն օգտագործում են աշխարհի բազմաթիվ ժողովուրդներ։ Կիրառվում է հետևյալ իմաստներով.

1.Խոչընդոտ, որին բախվելիս մարդը կանգնում է որոշակի դժվարությունների առջև։

2. Դժվարություն, հանգամանք կամ առանձնահատուկ հանգամանք, որը կարող է կասեցնել մտադրություն, նպատակ, առաջընթաց։

3.Եղելություն, բարդություն, իրողություն կամ փաստ, որն առաջացնում է որոշակի վերաբերմունք քանի դեռ մնում է անլուծելի՝ որպես անհամաձայնության առարկա։ Օրինակ՝ « Հայաստանը, որպես գայթակղության քար, մնաց այդ երկու նոր հիմնած, անհաշտ պետությունների մեջտեղում» (Րաֆֆի)։ 

Գայթակղության քար բառակապակցությունն ունի բացառապես աստվածաշնչյան ծագում։ Այն առաջին անգամ հանդիպում է մատյան Աստվածաշնչի Եսայիա գրքում, գլ. 8, խոսք 14։ Որպեսզի հասկանանք, թե  «գայթակղության քար»-ն ինչ իմաստ է արտացոլում սուրբ Գրքում, նախ պետք է [null անդրադառնանք թարգմանության խնդրին։ Հայերեն թարգմանված և այսօր կիրառելի բոլոր կանոնական աստվածաշնչերում օգտագործված է «գայթակղություն» բառը, որը գրաբարում ունի՝ գայթելու, սայթաքելու իմաստ (]Գրաբարի բառարան. Ռուբէն Սերոբի Ղազարեան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երեւան, 2000)։ Այսպիսով, առաջնային թարգմանության մեջ այն համապատասխանել է իր բո՛ւն իմաստին։ Սակայն ժամանակակից հայոց լեզվում «գայթակղություն» բառը բնավ չի հաղորդում ճշմարի՛տ, սուրբ Գրքում կարևոր իմաստը։

Համեմատե՛նք։ 

1. Камень преткновения (ռուսերեն աստվածաշնչեր)։

2. Stone of stumbling (անգլերեն աստվածաշնչեր)։

3. Pierre d'achoppement (ֆրանսերեն աստվածաշնչեր)։

Որպես ելակետ վերցնենք Հին կտակարանի (Եբրայերեն գրություններ) Եսայիա 8։14, Սաղմոսներ 119։165 խոսքերը և Նոր կտակարանի (Հունարեն գրություններ) Հռոմեացիներ 9։33 խոսքերը։ 

Այսպիսով, թե՛ ռուսերենում, թե՛ անգլերենում ու ֆրանսերենում, թե՛ Աստվածաշնչի եբրայերեն և հունարեն բնագրերում տվյալ բառակապակցությունը հնչում է որպես՝ «Գայթելու քար կամ գայթաքար»։  Սա հենց այն իմաստն է, որն առկա է հայերեն գրաբար թարգմանության մեջ։ Առաջնայնությունը տանք ԳԱՅԹԱՔԱՐ տարբերակին, որն առավել բարեհունչ է, բուն իմաստը կրող է և փոխանցող։

Այժմ՝ բացատրությունը։

1. Գայթաքարը խոչընդոտ է, որն Աստված ինքը կարող է սահմանել և որն անշեղորեն կապված է Աստծո օրենքի, սկզբունքների և դրանց ընկալման հետ։ Աստվածաշնչում բազմաթիվ են դեպքերը, երբ գայթում է մարդ անհատը կամ հրեա ժողովուրդը՝ չունենալով օրենքն ու դրա սկզբունքները բավարար չափով հասկանալու կարողություն կամ Աստծո պահանջներին ենթարկվելու պատրաստակամություն։

2. Գայթաքարը  հոգևոր հասկացողության կամ հավատի խոչընդոտ է, որի պատճառով կամ որին բախվելիս, մարդը սայթաքում-ընկնում է։ Դա կարող է լինել, օրինակ, կրոնական կեղծ ուսմունք, որի պատճառով քրիստոնյան կարող է թուլանալ հավատի մեջ։ Ուստի՝ կեղծ ուսմունքը դառնում է գայթաքար։ Հաստատենք մեկ մեջբերմամբ։

ՍԽԱԼ թարգմանություն. Նրանք սայթաքեցին՝ բախվելով «գայթակղության քարին», ինչպես որ գրված է. «Ահա ես Սիոնում գայթակղության քար և սայթաքելու վեմ եմ դնում, բայց դրան հավատ ընծայողը չի հիասթափվի» (Նոր կտակարան, Պողոս առաքյալի թուղթը Հռոմեացիներին, 9։32, 33)։

ՃՇՏՎԱԾ տարբերակ.  «Նրանք սայթաքեցին՝ բախվելով «գայթաքարին», ինչպես որ գրված է. «Ահա ես Սիոնում գայթաքար և սայթաքելու վեմ եմ դնում, բայց դրան հավատ ընծայողը չի հիասթափվի»»։ Այս նախադասության մեջ, անշուշտ, «սայթաքելու վեմ» բառակապակցությունն ինքն է հաստատում այն ճշմարտությունը, որ քարը գայթելու՝ սայթաքելու խոչընդոտ է նույնպես։

«Գայթակղություն» բառը ժամանակակից հայերենում ունի հետևյալ իմաստները.

1. Գայթակղիչ ցանկություն՝ ձգտում:

2. Մոլորություն, մեղսալի արարք:

3. Գայթակղիչ պատճառ՝ հանգամանք:

4. Հրապուրանք: 

5. Խատառակություն (արևմտահայերեն):

Կասկած չկա, որ արդի լեզվամտածողության մեջ «գայթակղություն» բառը երբեք չի կարող նույնացվել «գայթել» բառի հետ։ Եվ քանի որ ներկայում «Գայթակղություն»-ը հասկացվում է վերոհիշյալ իմաստներով, առաջացել է հետևյալ շփոթմունքը։ Հայ-ռուսերեն բառարանը (հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիա, Հր. Աճառյանի լեզվի ինստիտուտ, Երևան, 1984թ) «գայթակղության քար» բառակապակցությունը թարգմանել է՝ губительный соблазн,  искушение։ Միանգամայն ճիշտ թարգմանություն, որը գալիս է ապացուցելու «գայթակղություն» բառի սխալ կիրառությունը Աստվածաշնչի ներկա թարգմանություններում։

Մյուս կողմից, Աստվածաշնչի հայերեն թարգմանություններում նույն «գայթակղություն» բառն է օգտագործվում բոլոր այն տեղերում, ուր պետք է լինի «գայթել»-ը։ Օրինակ՝ Հիսուս Քրիստոսի խոսքերը. «Դուք ամենքդ այս գիշեր կգայթակղվեք ինձանից» (Մատթ. 26։31)։ Իսկ եթե այս խոսքերը ասողը կին է, ենթադրենք՝ Մարիամ Մագդաղենացին։ Հիսուսն այստեղ հայտնում է հետևյալ միտքը. կլինեն իրադարձություններ, երբ ինքը, որպես հովիվ, այլևս չի ղեկավարի իր աշակերտների ընթացքը, քանի որ ձերբակալվելու էր։ Նրա ձերբակալությունը դառնալու էր գայթաքար։ Բախվելով այդ ճշմարտությանը, աշակերտները անցնելու էին հավատի փորձություն։ Պետրոսը, բախվելով այդ խոչընդոտին՝ գայթեց, այլ խոսքով՝ սայթաքեց հոգևոր առումով, որովհետև երեք անգամ ուրացավ իր Ուսուցչին։

Ամփոփե՛նք։ «Գայթակղության քար» բառակապակցությունը ենթակա է փոփոխման և՛ որպես թևավոր խոսք, որ լայնորեն կիրառելի է մեզանում, և՛ որպես աստվածաշնչյան միավոր։ Այս հասկացողությունը, հարկավ, պիտի ուսուցանվի դպրոցներում, իսկ աստվածաշնչի ժամանակակից թարգմանություն ունենալը գերխնդիր է։

Հ.Գ. Իզուր եք կասկածում։ ՍՏՈՒԳԵ՛ք և հարցրեք անհասկանալին։ Ես իմ ինքնությունը կհրապարակեմ, անհո՛գ եղեք։