Մասնակից:Գրիշա Մելիքյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիշա Մելիքյան/Ավազարկղ

Սյուզան Նև (), անգլիացի կինոդերասանուհի, ով հիմնականում հայտնվում էր բրիտանական հեռուստատեսությունում 1960-ական թվականներին, ներառյալ Իզաբել Արչերի գլխավոր դերի կերտումը BBC-ով հեռարձակվող Հենրի Ջեյմսի «Կնոջ դիմանկարը» 1968 թվականի ադապտացիայում, որի համար նա արժանացել է «Նշանավոր հեռուստատեսային անհատականություն» մրցանակին «Pye Color Television Awards»-ի ժամանակ[1][2]:

Նևը առաջին անգամ գրավել է հանրության ուշադրությանը որպես Էթել Բրաուն 1962 թվականին Ռիչմալ Քրոմփթոնի Վիլիամ գրքի շարքերի հիման վրա նկարահանված հեռուստասերիալում: Նա հետագայում ունեցել է գլխավոր դերեր «Մաքսանենգների ծոց» ֆիլմում (1964) և «Նոտր Դամի կուզը» (1966) դրամատիզացիայում՝ հանդես գալով որպես Ֆլյոր դե Լիզ: Նրա կարիերայի վերելքը եկավ BBC-ի «The Forsyte Saga» (1967) առաջատար արտադրության շնորհիվ, որի ժամանակ նա կերտում էր Հոլի Ֆորսայթի դերը[3][4]:

«Կնոջ դիմանկար»-ից հետո, Նևը շարունակեց հայտնվել հեռուստատեսային դրամաներում, ներառյալ դասական ստեղծագործությունների հետագա ադապտացիաներում, ինչպես «Բել Ամի»-ն (1971): Նա նաև ունեցել է կրկնվող դեր որպես Մերի՝ Հրամանատար Ստրեյքերի կինը գիտական գեղարվեստական «UFO» (1970-71) հեռուստատեսային շարքում[5] :

Նևը հայտնվել է մի քանի ֆիլմերում այդ թվում և «Play It Cool» (1962), « Naked Evil »(1966), «Mosquito Squadron»(1969), և «Scrooge»(1970): Նա վերջին անգամ հեռուստատեսությունում հայտնվել է «Սարսափելի» (1983) շարքում: Նևը կարիերայի վերջին եղել է դրամայի ուսուցիչ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Suzanne Neve». BFI. Վերցված է 20 April 2018-ին.
  2. British Broadcasting Corporation (1970). BBC Handbook. British Broadcasting Corporation.
  3. The Forsyte Saga
  4. «Forsyte Saga, The (1967)». BFI. Վերցված է 20 April 2018-ին.
  5. John Kenneth Muir's Reflections on Film/TV: Cult TV Friday Flashback # 12: Gerry & Sylvia Anderson's UFO: "Confetti Check A-OK"