Մասնակից:Ապատ63/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դասընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիա:Կարևորագույն հոդվածներ, որոնք բացակայում են

Կենդանակերպի նշաններից

Հայոց ցեղասպանություն

վեգ կամ ճան հմայիլ և խաղալիք խաղ, Վէգով խաղեր [1], Ղ. Աղայանից տեսանյութ, Վիճակները, վեգ սորել - բացատրություն

Վիքիամառ2021[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակիցներ

Խումբ 3[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռիտա Գալստյան - Արագած
  2. Maria Shahbazyan - Maria1608- հրաժարվեց շարունակել սեպտեմբերին
  3. Անժելա Լալայան-Hgpa Dilijan - Anj.L12
  4. Մարի Բեկնազարյան - Star115 - Փարիզի Լյուքսեմբուրգյան այգում - դժվար
  5. Միլենա Հանեսյան -
  6. Տաթև - DaVa111 Արմինիզմից հետո չի խմբագրել, դժվար
  7. Suzanna Սմբատյան - Sununa - փորձառու
  8. Vika Tsaturyan - Vika004 - չի խմբ․
  9. Museum Dilijan - Anj.L12 - Բաֆուսամից հետո չի խմբագրել
  10. vergine papikian - Vergine111 - չի խմբագրում

Խումբ 4[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. levon - Լևոն Սաֆյան
  2. Alla Gaboyan - Agud04 ավազարկղում հոդված ունի
  3. Тамара Манукян - Թամարա․2000
  4. Elya Minasyan - Elya Minasyan լիմֆոցիտների վրա կանգնել է
  5. Armine Tovmasyan - ArminTov
  6. Armenuhi Smbatyan - Arm89S
  7. Irina Ghzaryan - Իրինա̠Ղազարյան
  8. Մարիամ Սարգսյան -
  9. ՍարգսյանԼիլիթ - Lil7435
  10. Սոլկարյան Լիլիթ - Վպեդիա

Հայկական թեմատիկայով վիքիարշավ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնակիցներ

Առցանց դասընթաց վարելու առաջարկն անսովոր և հետաքրքիր նախաձեռնություն էր․ պետք է դասավանդեի ուսուցիչների, որոնք ամենատարբեր առարկաներ են դասավանդում դպրոցում։ Կազմակերպչական առումով մտավախություն չկար, որ ամենայն պատասխանատվությամբ կվերաբերվեին դասընթացին․ կամավորական սկզբունքներով կամավորական աշխատանքի հմտություններ էին սովորելու։ Թեև եղան ուսուցիչներ, որոնք իրենց դրսևորեցին դասից փախչող աշակերտի նման, բոլոր դրանից բխող մեկնաբանություններով։ Մտավախությունս տարիքային տաբերությունն էր, համակարգչային գիտելիքները և լեզուների իմացությունը։ Այս վերջին երկուսը լուրջ խնդիրներ դարձան։ Մասնակիցներից չորսը, շատ դանդաղ էին առաջ գնում, մինչև ուշ երեկո նրանց հետ զում կապի մեջ էի․ ձգտում էի խումբը միջին մակարդակի բերել, որ մյուսները չձանձրանան։ Սակայն այդ թերությունը փորձեցի դարձնել առավելություն։

Դասընթացի սկզբում դասի առաջին 30 րոպեն անհատապես անդրադառնում էի յուրաքանչյուրի ավազարկղում կատարված աշխատանքին, ասում էի իմ դիտարկումները, լսում՝ նրանց։ Այս անհատական մոտեցումը սկզբում կրկնություն էր արագ յուրացնողների համար, իսկ դանդաղողների համար կրկին ուսուցում։ Այդպիսով, ուրիշի օրինակով կարողանում էին ստուգել իրենց իմացությունը։ Շատերն, իհարկե, ինքնուրույն փորձելիս, կրկին անհատապես դիմում էին նույն հարցով։ Եվ միայն մի մասնակից կար, որ անկեղծորեն խոստովանեց, որ մինչև ինձ հետ անձամբ չի փորձում, չի տպավորվում։ Արդյունքում, միայն երեք մասնակից խմբագրագործիքները հեշտ յուրացրեցին։ Նրանք երկրորդ ամսվանից սկսեցին փորփրել վիքիում ու ինքնուրույն լուծումներ գտնել։

Աստիճանաբար, երբ մասնակիցներն արդեն որոշակի գիտելիքներ ձեռք բերեցին, դասը սկսում էի նրանց հարցերին պատասխանելով, որոնք համեմում էի նրանց կատարած աշխատանքի մասին իմ դիտարկումների հետ։ Սա երբեմն դասի կեսից ավելի ժամանակ էր պահանջում, բայց հետաքրքրական է, որ դասընթացի մասնակիցներից ոչ մեկ չի բողոքել ձանձրույթից։ Դեռ ավելին, դասը գրեթե ամեն օր մոտ 3 ժամ է տևել։ Իսկ մի օր, անգամ, 5 ժամի հասավ։ Դա մեր ռեկորդն էր։ Ու մասնակիցները դասի երկու ժամին միշտ մասնակցել են, իսկ նրանք, որվքե այս կամ այն պատճառով չէին կարող մասնակցել շարունակությանը, ափսոսանքով հրաժեշտ են տվել, հույս հայտնելով, որ շատ բան չենք անի առանց իրենց։ Սովորելու նրանց անհագ ծարավն ու հետաքրքրությունն ինձ ոգևորում էր։

Մթնոլորտը շատ ընկերական էր, թեև հետագայում խոստովանեցին, որ նեղվում էին, երբ որևէ մասնակից շատ էր հարցեր տալիս։ Իսկ այդպիսի մասնակից մեկ հոգի ունեմ, որն ամեն կերպ ուզում է ներկայացնել, որ ամեն ինչ բոլորից լավ է հասկանում, և անգամ երկրորդ դասին՝ ավելի ուժեղ խումբ տեղափոխվելու ցանկություն հայտնեց։ Այս մասնակիցն իր առաջ բարձր պլանկա դնելու հատկություն ունի, որը սակայն նրա գիտելիքներից շատ-շատ բարձր է։ Խնդիր է առաջանում նրա հոդվածների թարգմանությունը ստուգել, ուղղել և այլն, որ չջնջվի։ Հավանաբար, ի սկզբանե ճիշտ կլիներ, որ թույլ տայի հրապարակեր, պիտակավորվեր այնքան, որ մի փոքր հանդարտվեր․ իրեն հասկանալի նյութերից գրեր։ Նա շարունակում է նույն կերպ <Աղբով լցնել>, վիքիգործիքակազմից օգտվելով ձևավորել, իսկ ես աշխատում եմ այդ աղբի վրա, ինչպես նրա ավազարկղում, այնպես էլ հրապարակումից հետո։ Այլևս դադարեցրեցի ( 24 Հուլիսի 2020) նրա ավազարկղում ստուգել և հրապարակած հոդվածները ուղղել։ Թողնում եմ մյուս մասնակիցների դատին․ ես չեմ կարողանում պիտակել հոդվածները․ հավանաբար սա դասընթացի ֆորմատի թերությունն է (գոնե անձամբ ինձ համար)։

Երբեմն գուգլ թարգմանություն դնողը անընդհատ պահանջում էր, որ իր ավազարկղը նայեմ։ Ավազարկղի մեջ մտնելու գլխավոր թերության մասին ասեմ, որ իրենց սխալների նկատմամբ պատասխանատվությունը դասընթացավարի վրա է ընկնում։ Եվ այդ խնդիրը շարունակում է մնալ․ անորակ հոդված չհրապարակելու համար ավազարկղում ստուգելուց հետո հրապարակում են ու էլ չեն անդրադառնում այդ հոդվածին։ Իմ անձնական փորձով գիտեմ, որ սովորում ես ամեն օր ուրիշների փոփոխությունները քո հոդվածում տեսնելով։ Եվ որքան շատ են այդ փոփոխություններ կատարողները, այնքան աճում է պատասխանատվությունը։

Վիքի վախեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ես հենց սկզբից հասկացա, որ մի շատ կարևոր գործ է նախ պետք անել․ մասնակիցների միջից հանել Վիքիի նկատմամբ վախերը։

  • Եվ առաջին շեշտադրումը դրեցի Վիքիում որևէ սխալ անելու վախը հանելու վրա։ Մասնակիցների բախումը Վիքիիում ինչ-որ բան փչացնելու հետ, եղավ հոդված ընտրելու համար ցանկերում ստորագրելիս աղյուսակների փչացնելը, հոդվածների տեղերը գտնելը։ Այդ պահից ես առավել ցայտուն զգացի համակարգչային գիտելիքների խնդիր լինելը։ Մտավախություն ունեցա, որ մի քանիսը, որ նման խնդիր չունեին, կհիասթափվեն։ Դա, իրականում, հենց այդպես էլ եղավ։ Մի երկու պարապմունքից հետո, վերջիններիս հետ հեռախոսով կապվեցի և կրկին խումբ հրավիրեցի։ Քայլ առ քայլ մասնակիցները դառնում էին ավելի համարձակ։
  • առաջին հոդվածները հրապարակում էինք խմբում կամ լրացուցիչ դասաժամի ընթացքում։ Եվ առաջին հոդվածը հրապարակելու հրճվանքը մասնակիցը կիսում էր խմբակիցների հետ։ Սա կարևոր խնդիր դարձավ և դժվարությամբ համակերպվեցին, որ ինքնուրույն հրապարակեն։ Սա էլ մի վախ էր, որը պետք է հաղթահարվեր։
  • Հոդվածի պիտակավորման վախի մասին ասելիս, կուզեմ նշել դրական կողմը, որը նրանց համար գործնական գործառույթի նշանակություն ունեցավ։ Թեև այդ վախը հանելու համար էլ որոշակի միջոցներ ձեռնարկեցի։ Օրինակ, ցույց տվեցի, նախագծերի շրջանակներում գրած այն հոդվածները, որոնք պիտակվել էին անաղբյուր և թե ինչպես եմ ես այդ հարցը լուծել։ ցույց տվեցի քննարկման էջերը, որտեղ հիմնավորվում էր այս կամ այն հղումը և այլն։
  • Հաջորդ վախը քննարկման էջերում հարցեր տալն էր։ Դա շարունակում է վախ մնալ։ Եվ այլ վիքիականների մեղքի բաժինը կա այստեղ․ նորեկներին վախեցնում են այն չոր նախազգուշացումները, կտրուկ նկատողություններն ու անգամ Քննարկման էջի հաղորդագրության զանգի նշանի վրա գրված կարմիր թվերը։ Ես իհարկե, բացատրում էի, որ Վիքիի քննարկման էջերում գրելով կարող եք ավելի օպերատիվ պատասխան ստանալ։ Քանի որ ես միաժամանակ բոլորիդ կողքին չեմ կարող լինել։ Սակայն նրանք շարունակում էին հարցրերը ֆբ-ում տալ։ Հիմնավորելու համար ասում էի, որ Վիքիի քննարկման էջում ստացած պատասխանները կմնան, համապատասխանաբար, ձեր կամ հոդվածների քննարման էջերում, իսկ ֆբ-յան էջը կջնջվի դասընթացի ավարտից հետո և հարցերի պատասխաններն էլ հետը։ Ասում էի, որ Վիքիում պատասխանները համապատասխան հղումներով են արվում և ավելի արդյունավետ է այնտեղ գրելը։ Սրան հաջորդեցին Քննարկման էջերում հարցերի այնպիսի ձևակերպումներ, որ ես մի պահ ափսոսացի իմ այդ համառ ուղղորդումների համար․ նրանք սկսեցին իրենց իմացածների մասին հարցեր գրել։ Մի պահ մտածեցի, համայնքը կկարդա ու կմտածի, Ապատ63-ը ոչինչ չի սովորեցրե՞լ այս ընթացքում։ Բայց դրանից շատ չնեղվեցի, քանի որ քննարկման էջում գրելու որոշակի կանոններ կան, որոնք այս կամ այն կերպ պետք է սովորեին։ Թող դա լիներ, թեկուզ, այդ քողի ներքո։ Այդպիսով, սկսեցինք քննարկումների վրա աշխատել։ Բայց դա մի ալիք էր, ընդամենը։
  • Սկսեցինք նկարներ բեռնելը, դա էլ մի ուրիշ վախ էր, որը հաղթահարելիս, ես էլ սովորեցի չվախենալ և հիմնավորապես հասկացա Ազատ և Ոչ ազատ պատկերների

Վիքիի վախերը հանելու այս ճանապարհի մասնակիցներից մեկն այնքան համարձակ ու «անբռնազբոս» էր իրեն պահում Վիքիհարթակում, որ նրա օրինակով մյուսներին ներկայացնում էի, թե ինչ չի կարելի անել։ Այս մեկի նման եթե լինեին մյուսները, ես ավելի շատ պետք է մտածեի վախեր ներշնչելու մասին։ Անչափ ուրախ եմ, որ պատասխանատվության զգացումից առաջացած վախերով մասնակիցներ եմ ունեցել (բացառությամբ այդ մեկի)։

Դասընթացի առաջին փուլում որոշակի գիտելիքներ եմ փոխանցել նաև Քույր նախագծերի, Քոմոնսի և հատկապես, Վիքիդատայի վերաբերյալ։ Հուսով եմ, որ շատերը կանցնեն երկրորդ փուլ և ավելի հեշտ կյուրացնեն երկրորդ փուլի համար նախատեսված ինֆորմացիան։

Ընդհատման թերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորողները պատրաստ են լարված, արդյունավետ աշխատելուն, բայց ո՛չ ինքնակազմակերպվելուն, ի վիճակի չեն ինքնուրույն պլանավորել աշխատանքը, բացակայում է ինքնակարգապահությունը: Սրանում համոզվեցի, երբ որոշվեց, որ դասընթացը դադարեցվում է և մասնակիցները մեկ ամիս պետք է ինքնուրույն աշխատեն, որից հետո, ըստ իրենց ստեղծած հոդվածների թվի, կորոշվի օգոստոսին երկրոդ փուլ անցնել-չանցնելը։

Ես նրանց առաջարկեցի շաբաթը մեկ օր, 40 րոպեանոց զումով կապվելու տարբերակը։ Բայց ոչ մի նախաձեռնողականություն չտեսա։ Մի տեսակ թևաթափ վիճակում էին, նրանց համար անսպասելի էր, արդեն վարժվել էին դասացուցակին ու անհամբեր սպասում էին նոր գիտելիքների։ Չեմ չափազանցնում, իրոք սպասում էին։ Սկսեցին ֆբ-ով գիշեր ու զօր գրել, հարցեր տալ։ Դա ավելի բարդ է, քան զումով ուսուցումը և շատ ավելի բարդ, քան ստացիոնար ուսուցումը։ Երբեմն տպավորություն էր ստեղծվում, թե ինքս ինձ հետ եմ խոսում։ Մարդկային շփման բացակայությունն է՛լ ավելի էր բարդացնում առանց այն էլ անծանոթ մարդկանց խոսք հասկացնելը։

Մեկ շաբաթյա այդ ընդմիջումից հասկացա, որ նախաձեռնությունը պետք է կրկին վերցնեմ ձեռքս, ինքս օր առաջարկեմ ու ֆբ-ով հրավիրեմ զում մտնել։ Լավ է, որ Վիքիզումով դասերը շարունակելու որոշում կայացվեց։ Բայց այդ մեկ շաբաթում ես երկու խոստումնալից մասնակցի «կորցրեցի»։ Խոստումնալից, քանի որ մեկը հոգևոր թեմաներն էր ուզում զարգացնել, մյուսն էլ, թեև ուշ միացավ մեզ, բայց բավական արագ էր յուրացնում նյութը։ Առաջին դասից հետո երկու շաբաթ չէր միանում, տարբեր պատճառներով։ Հետո իմացա, որ մասնակիցների համակարգչային գիտելիքներից էր հիասթափվել ու մտածել էր, որ անելիք չունի այս դասընթացում․ ձանձրալի էր։ Մի անգամ զումով միացավ ու հասկացավ, որ շատ բան է բաց թողել։ Երեք լավ հոդված ստեղծեցինք միասին ու․ դադար։ Ես կապում եմ այդ ընդմիջման հետ, քանի որ կոնտակտի բացակայությունը նրանց հեռացրեց գործից (հավանաբար սովորության մեջ մտնելու համար մեկ ամիսը քիչ է, բայց հույս ունեմ, որ հասցրեցի նրանց ներարկել․ «Վիքին սեր է» կարգախոսը)։

Դասաժամերի վերսկսումից համոզվեցի, որ մասնակիցները սպասում էին, թեև ինքնուրույն աշխատում էին, ինձ հետ ֆբ կապը պահում էին։ Վիքիում կամավորի համար սա հասկանալի չէ, գուցե, բայց նորեկների համար կարևոր պայման է խմբակային շփումն ու ամբողջի մաս կազմելու զգացողությունը։ հատկապես կորոնայի մեկուսացման այս պայմաններում։ Այստեղ առաջին պլանում դասավանդողն է, որն իր հետևից տանում է սովորողներին: Երկու կողմի փոխգործակցությունն ավելի ակտիվ է շփման միջոցով, որի հետևանքով մեծ է ինչպես սովորողի, այնպես էլ սովորեցնողի ծանրաբեռնվածությունը։

Առաջին փուլի այս ենթափուլում ես միավորեցի խմբերը և շաբաթական չորս օր երկու խմբին էլ հրավիրում էի դասերին մասնակցելու։ Մասնակիցներն արդեն բավական փորձ ունեին և որոշակի թարմություն եղավ մյուս խմբի մասնակիցների հետ շփումը։

Մասնակիցները ցանկանում են, որ Ֆբ խումբը մնա։ Նրանցից շատերի համար ջերմ ու բարի հարթակ է, որտեղ կմնան ընդհանուր հետաքրքրություն ունեցող մարդիկ, որոնք ժամանակ առ ժամանակ այս կամ այն հարցով կարող են դիմել, կիսվել, հետաքրքրվել ու սովորել։ Ես միավորեցի այդ խմբերը ու դեմ չեմ, այդ ընդհանուր հարթակը գործի։ Ապագան ցույց կտա արդյունավետ, թե՝ ոչ այնքնան։

Խմբեր և հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի անդամներն իրենց նախընտրած հոդվածների դիմաց դրել են առաջին փուլում +, երկրորդ փուլում++

  1. Houshamadyan. «Խաղեր». Houshamadyan. Վերցված է 2024-01-02-ին.