Jump to content

Մասանց վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մասանց վանք կամ Մեյսարու վանք, հայկական վանք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Շամախիի շրջանում գտնվող Մեյսարի գյուղի հյուսիս-արեմտյան կողմում, 0,5-1 կմ հեռու, խոր կիրճի ձորաբերանում[1]։

Մեյսարու վանքը հայտնի գրչության կենտրոն էր։ Այստեղ ստեղծված բազմաթիվ ձեռագրերից մի քանիսը հասել է մինչև մեր օրերը։ Դրանցից 2-ը պահպանվում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում։ Ձեռագրերից մեկը «Աւետարան» է գրված 1695 թվականին Կիրակոս երեցի կողմից (ստացող՝ Սալվար), իսկ մյուսը՝ «Ժողովածու» (17-րդ դարում գրիչ Վլասի կողմից[2][3]։

Վանական հուշարձանախումբը, որը բաղկացած էր երկու միմյանցից փոքր-ինչ հեռու, առանձին խմբերից ներկայումս գտնվում է հիմնավեր վիճակում։ Այն վերջին տարիներին պայթեցվել է, իսկ սրբատաշ գրեթե բոլոր քարերը տեղափոխվել են գյուղ այլ շենքեր կառուցելու նպատակով։ Ամենացավալին այն է, որ այդ բարբարոսությանը զոհ են գնացել նաև տեղում եկեղեցիների որմերին փորագրված 17-19-րդ դարերին վերաբերող բազմաթիվ արձանագրություններ[1]։

Նախկին հետազոտողները բարեբախտաբար ընդօրինակել ու հրատարակել են Մեյսարու վանքի արձանագրությունները, սակայն դրանցում առկա են բազմաթիվ տարբերություններ, տարընթերցումներ, որը հաճախ կասկածելի է դարձնում թե մեկ և թե մյուս ընդօրինակության ճիշտ լինելու հարցը[1]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Բուն Աղվանքի հայերեն վիմագրերը, Երևան, 1997, էջ 49
  2. «Ցուցակ Ձեռագրաց», հ. Ա, Երևան, 1965, ձ եռ. N 3187
  3. «Ցուցակ Ձեռագրաց», հատոր Բ, Երևան, 1970, ձ եռ. N 5997