Մանկական ստեղծագործություն
![]() |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2c/%D0%94%D0%B5%D1%82%D1%81%D0%BA%D0%BE%D0%B5_%D1%82%D0%B2%D0%BE%D1%80%D1%87%D0%B5%D1%81%D1%82%D0%B2%D0%BE_2.jpg/334px-%D0%94%D0%B5%D1%82%D1%81%D0%BA%D0%BE%D0%B5_%D1%82%D0%B2%D0%BE%D1%80%D1%87%D0%B5%D1%81%D1%82%D0%B2%D0%BE_2.jpg)
Մանկական ստեղծագործություն, ստեղծագործության դրսևորում, որի պրոցեսում զարգանում է երեխայի բանականությունն ու հուզականությունը, նա կարողանում է ճանաչել կյանքն ու որոշել իր տեղը, ձեռք է բերում աշխատանքի փորձ, տարբեր նյութերով ու գործիքներով աշխատելու հմտություն, ինքնատիրապետում։
Տեխնիկական մանկական ստեղծագործությունը պոլիտեխնիկական կրթության ու մասնագիտական կողմնորոշման կարևոր միջոցներից է։ Նպաստում է տեխնիկայի հանդեպ երեխայի կայուն հետաքրքրության ձևավորմանը, նորարարական և գյուտարարական հակումների, մտածողության զարգացմանը, խթանում կրթության գիտական մակարդակի բարձրացմանը։ Տեխնիկական մանկական ստեղծագործությունը ավելի շատ իրականացվում է արտադասարանական պարապմունքներում և դրսևորվում է ռոբոտներ, մոդելներ, սարքեր, մեխանիզմներ, ոչ բարդ մեքենաներ նախագծելու և պատրաստելու ընթացքում։
Գեղարվեստական մանկական ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երեխայի ստեղծագործական գործունեությունը արվեստի բնագավառում դրսևորվում է իմպրովիզացիաների (պատմվածքներ, բանաստեղծություններ, մեղեդիներ, պարային շարժումներ, խաղեր և այլն) ձևով։ մանկական ստեղծագործությունը արվեստի բնագավառում նպաստում է երեխայի գեղագիտական ճաշակի դաստիարակությանը և գեղարվեստական կրթությանը։
Կերպարվեստի մանկական ստեղծագործությունը երեխայի համար ամենազանգվածայինն է։ Երեխան իր ճանաչած առարկան, որպես կանոն, սկսում է պատկերել 3-4 տարեկանից։ Նրա պատկերածը տեսանելի է և գործուն։ Ավելի ուշ շրջանի մանկական նկարը խաղային թեքում և բովանդակություն ունեցող գծանկարչական պատմվածք է։ Գրական մանկական ստեղծագործության տարրերը երեխայի մոտ դրսևորվում են մայրենի լեզվին տիրապետելուց հետո։ Տարեցտարի երեխայի գրական ստեղծագործությունը դառնում է էլ ավելի նպատակասլաց, երեխան սկսում է հասկանալ գրական ստեղծագործությունների հասարակական արժեքը, դրանց ստեղծումը դառնում է նրա ստեղծագործական պրոցեսի նպատակը, որոշակիորեն դրսևորվում են հակումները գրական տարբեր ժանրերի նկատմամբ։ Երաժշտության բնագավառում մանկական ստեղծագործությունը դիտվում է որպես երաժշտական դաստիարակության մեթոդ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 231)։ ![]() |