Մանկական ճաղափակոց
Մանկական ճաղափակոց, երեխաների համար նախատեսված առարկա, որում եղած երեխան, որպես կանոն, պետք է կշռի ոչ ավելի, քան 14 կգ և ունենա մինչև 89 սմ։ Նախատեսված է նրա անվտանգությունն ապահովելու և շարժը սահմանափակելու համար, քանի դեռ ծնողները կամ դայակը զբաղված են կամ կարճ ժամանակով հեռացել են[1]։
Առաջին անգամ «մանկական ճաղափակոցը» հասկացության սահմանումը անգլերենով (playpen) հանդիպում է Օքսֆորդի բառարանում 1902 թվականին[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկական ճաղափակոցը պատրաստվում էր փայտից և բաղկացած էր հարթ ուղղանկյուն հարթակից, սովորաբար քառակուսի ձևով, պարագծի շուրջ ցանկապատերով: Մանկական ճաղափակոցի հատակը սովորաբար փափուկ գորգ է: Սովորաբար ճաղափակոցի բարձրությունը պետք է բարձր լինի երեխայի հասակից։ Ճաղերն իրարից որոշ հեռավորության վրա են գտնվում օդափոխության համար, ճաղափակոցները կարող են ունենալ նաև շարժական կափարիչ: Արդեն կան բազմաթիվ ժամանակակից, շարժական մանկական ճաղափակոցների տեսակներ[3]։
Ժամանակակից ճաղափակոցները շարժական են և, որպես կանոն, բաղկացած են հիմքից՝ մետաղական կամ պլաստիկ շրջանակից և փափուկ պլաստիկից կամ նեյլոնից պատրաստված ցանցից: Բացի այդ, ժամանակակից ճաղափակոցները կարող են ծառայել որպես օրորոց երեխայի քնելու համար, կամ խաղահրապարակ[4]: Որոշ մոդելներ ունեն այնպիսի հավելումներ, ինչպիսիք են պտտվող խաղալիքներով կարուսելը, խաղալիքների և անհրաժեշտ իրերի համար կողային գրպանները, բարուրելու սեղանը, դրանք կարող են ունենալ ներկառուցված գիշերալամպ և երեխայի քնի կամ խաղերի ընթացքում երաժշտություն միացնելու և նվագելու հնարավորություն: Դյուրակիր մանկական ճաղափակոցները լինում են տարբեր չափերի[5]։
Ճաղափակոցը անվտանգ է երեխայի համար: Անապահով ճաղափակողները կարող են փլուզվել, ինչը կարող է հանգեցնել երեխայի վնասվածքի[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Почему манеж необходим. Уход за ребенком до года». www.7ya.ru. Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «About: Playpen». dbpedia.org. Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Как выбрать детский манеж». expert.ru. Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Как правильно подобрать кровать-манеж: особенности конструкции» (ռուսերեն). Все о мебели - диваны, шкафы, кровати, столы и многое другое. 2017-10-18. Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Как выбрать детский манеж?». Журнал "9 Месяцев". Արխիվացված է օրիգինալից 2019-02-01-ին. Վերցված է 2019-02-01-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «"B.C. infant dies in playpen under product recall"». https://www.cbc.ca. Արխիվացված է օրիգինալից 2010-02-23-ին. Վերցված է 2019-02-01-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն); Unknown parameter|website=
|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն)